Լրահոս 24/7

Ռուս-ուկրաինական պատերազմը ավելի մոտ է ավարտին, քան շատերը կարծում են. Զելենսկի

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը «ավելի մոտ է ավարտին», քան շատերը կարծում են, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում ԱՄՆ կատարած այցի ժամանակ։

Նա նաև դաշնակիցներին կոչ է արել ուժեղացնել ռազմական օգնությունը։

«Հաղթանակի ծրագիրը Ուկրաինայի հզորացումն է։ Ահա թե ինչու ենք մենք մեր բարեկամներին, մեր դաշնակիցներին խնդրում հզորացնել մեզ։ Սա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան կարծում ենք։ Մենք ավելի մոտ ենք պատերազմի ավարտին: Մենք պարզապես պետք է շատ ուժեղ լինենք»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը «վախենում է» Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողություններից։

«Սա ճիշտ է: Նա շատ է վախենում։ Որովհետև նրա ժողովուրդը տեսավ, որ նա չի կարող պաշտպանել իր ողջ տարածքը»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ միայն «ուժեղ դիրքերից» Ուկրաինան կարող է «մղել Պուտինին դադարեցնելու պատերազմը»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

16 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

16 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago