

Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը։
Փեզեշքիանի ընտրությունից հետո երկու ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի կուլուարներում։
Էրդողանը նշել է, որ կարևոր է քայլեր ձեռնարկել, որոնք կծառայեն խաղաղությանը և ուղղված կլինեն Իսրայելի ագրեսիայի դեմ, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։
Միջազգային հանրությունը, նրա խոսքով, պետք է ավելի հաճախ բարձրացնի այդ խնդիրը՝ հենվելով միջազգային իրավունքի, դիվանագիտության և մարդու իրավունքների վրա, «որպեսզի հնարավորինս արագ վերջ տան բռնությանը, որն Իսրայելն իրականացնում է պաղեստինյան և լիբանանյան տարածքներում»:
«Թուրքիան ավելացնում է ջանքերը՝ հումանիտար օգնություն տրամադրելու քաղաքացիական բնակչությանը պաղեստինյան տարածքներում, հատկապես Գազայի հատվածում»,- հայտարարել է Էրդողանը։
Խոսելով Թուրքիայի և Իրանի պատմամշակութային կապերի մասին՝ Էրդողանը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում։
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…