

2024 թվականի սեպտեմբերի 13-ին դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել էր Մերձավոր Արևելքի ինստիտուտում (ՄԱԻ)՝ որտեղ մասնակցել է ՄԱԻ Սևծովյան ծրագրի հետազոտողների հետ քննարկմանը:
Չորս հետազոտողներից երեքը ներկայացրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, իսկ մեկը՝ Ռումինիայի պաշտպանական և ռազմական արդյունաբերության, ինչպես նաև ՀՀ և Ռումինիայի միջև այդ ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ իրենց հետազոտությունների արդյունքները:
Դեսպանի և հետազոտողների միջև քննարկումը և հարցուպատասխանի հատվածը վարեց Սևծովյան ծրագրի ղեկավար դոկտոր Յուլիա-Սաբինա Ժոժան:
Դեսպան Մակունցը երախտագիտություն հայտնեց հետազոտությունների արդյունքները ներկայացնելու համար:
Ընդգծելով Հայաստանի կառավարության հանձնառությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման գործում, ողջունեց վերջիններիս ներդրումն ուղղված տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ընկալման խորացմանը, հատկապես՝ Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջաններում առկա մարտահրավերների համատեքստում։
ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Սևծովյան ծրագիրն աջակցում է ամերիկյան հետազոտողներին, ովքեր հետազոտություններ են իրականացում Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ:
Տարածաշրջանի երկրներ այցերով, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող, տարածաշրջանային փորձագետների հետ համագործակցության միջոցով Ծրագիրը նպատակ ունի խորացնել տարածաշրջանի ռազմավարական կարևորության ընկալումը և նպաստել տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը:
Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս հետազոտողներին այցելել տարածաշրջանի երկրներ՝ ելնելով իրենց հետազոտության թեմաներից:
1946 թվականին հիմնադրված Մերձավոր Արևելքի ինստիտուտը Վաշինգտոնում գործող և բացառապես Մերձավոր Արևելքի ուսումնասիրությամբ զբաղվող ամենահին վերլուծական կենտրոնն է, որն առաջարկում է քաղաքականության փորձագիտական վերլուծություն, կրթական նախաձեռնություններ, մասնագիտական զարգացման ծրագրեր և ծառայում է որպես տարածաշրջանի արվեստի և մշակույթի կենտրոն։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…