

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Ատտաֆի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ դիրքորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբուքներին համապատասխան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման հարցում։
Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարստացմանն ուղղված քայլերը։
Շեշտելով արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունները՝ երկուստեք կարևորվել է Ալժիրի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման, նոր ոլորտներում համագործակցության զարգացման, այդ նպատակով իրավապայմանագարյին դաշտի ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…