Categories: Հայաստան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար 2 թեկնածու առաջադրվեց

 

Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի այսօրվա առաջին նիստում ընտրվելու է հանձնաժողովի նախագահը՝ 5 անդամների շարքից՝ հանձնաժողովի աշխատանքները համակարգելու նպատակով։ Այսօրվա նիստում առաջադրվեց երկու թեկնածու․

  • Հայկուհի Հարությունյան (որպես ԿԿՀ անդամ առաջադրվել է ԱԺ ԼՀԿ խմբակցությունից),
  • Էդգար Շաթինյան (որպես ԿԿՀ անդամ առաջադրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից)։

Ընտրությունից առաջ թեկնածուները ելույթներ են ունենում, ինչից հետո տեղի է ունենալու քվեարկությունը։ Այն լինելու է հետևյալ ընթացակարգով՝ թեկնածուներից յուրաքանչյուրի համար լինելու է առանձին և բաց քվեարկություն՝ կողմ կամ դեմ։ Իրենք՝ թեկնածուները, չեն մասնակցելու իրենց համար կատարվող քվեարկությանը։

Երկու թեկնածուների օգտին քվեարկություններից հետո նիստը նախագահողը հայտարարելու է թեկնածուների օգտին տրված քվեները, և նրանցից ավելի շատ կողմ ձայներ ստացածը դառնալու է ԿԿՀ նախագահ։ Այդ թեկնածուն պետք է հավաքած լինի առնվազն 3 կողմ ձայն։

editors

Recent Posts

Ոստիկանությունը զգուշացնում է զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից

Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված…

2 mins ago

Պատերազմները կավարտվեն, երբ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները հեռանան մեր տարածաշրջանից․ Խամենեի

Տարածաշրջանի խնդիրների հիմքում ընկած են Միացյալ Նահանգները և եվրոպական որոշ երկրներ: Այս մասին Իրանի գերագույն…

6 mins ago

Գանտահարյանը մանրամասներ ներկայացրեց Լիբանանից՝ տագնապալի համարելով ստեղծված իրավիճակը

Միջազգայնագետ, Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը տագնապալի է համարում Լիբանանում և տարածաշրջանում ստեղծված…

9 mins ago

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում հապաղելու մեջ։…

11 mins ago

«Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից». նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ «Գաղտնիք չէ այլևս, որ…

32 mins ago

Հիմա էլ ով չի ծուլանում, իրեն բանից անտեղյակ է ներկայացնում, բոլորի հետ «Ղարաբաղի ողբ» ողբում. Աթանեսյան

Հայաստանի ու Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրել է «Հիմա էլ ով չի ծուլանում,…

49 mins ago