Լրահոս 24/7

Ռազմական նշանակության ապրանքների մաքսային ձևակերպման գործընթացը կհեշտանա

ՊԵԿ-ը արդեն հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակություն չհամարվող ապրանքների ցանկը, որոնք ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ չեն, նշված ցանկի հրապարակումն էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանսական բեռի կրճատմանը:

Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը, համաձայն որի՝ այն, ինչ ՊԵԿ-ը կիրառում է պրակտիկայում, նաև կձևակերպվի որոշման նախագծի տեսքով:

ԲՏԱ նախարարը մանրամասնեց.

«ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումը ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում:

Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսվարողները պատվիրում են դրանց փորձաքննությունը նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում:

Փորձաքննության միջոցով պարզվում է, թե արդյոք կոնկրետ ապրանքը Կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ցանկերում ընդգրկվա՞ծ է, թե՞ չէ:

Ըստ որում՝ փորձաքննության ենթարկող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի մաքսային հայտարարագրումը իրականացնելու նպատակով:

Դա ենթադրում է ֆինանսական և վարչարարական ծախսեր, մասնավորապես՝ եթե ընկերությունները ցանկանում են 1 օրվա ընթացքում փորձաքննություն իրականացնել, համապատասխան վճարումները կարող են հասնել ընդհուպ 60 հազար դրամի:

Հաշվի առնելով այս հանգամանքը, որ հաճախ ներմուծվում և արտահանվում են նույն տեսակի ապրանքներ՝ ՊԵԿ-ն արդեն իսկ հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակություն չհամարվող ապրանքների ցանկը, որոնք չեն հանդիսանում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ:

Նշված ցանկի հրապարակումն էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանսական բեռի կրճատմանը:

Սահմանված օրենքով ամրագրված չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում և ստացվում ցանկում ներառվող ապրանքները, ինչ պարբերականությամբ է թարմացվում ցանկը, և ինչ իրավական հետևանք է ունենում ցանկում ապրանքի ներառումը»,- ասաց նախարարը և հավելեց՝ նախագծի նպատակն արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումն է:

ՊԵԿ նախագահը խոսեց որոշման արդյունքում վարչարարության և ֆինանսական ծախսերի կրճատման մասին:

Ըստ Ռուստամ Բադասյանի՝ արդեն շուրջ 1,5 տարի է՝ պրակտիկայում կիրառվում է այն, ինչ հիմա փորձ է արվում օրենսդրական տեսք տալ, ապա ներկայացրեց նաև 2024 թվականի ապրիլից սեպտեմբեր վիճակագրությունը:

«Ստացել ենք 5449 հայտ 30786 ապրանքի մասով: Այս բոլոր դեպքերում՝ ընդամենը չնչին, ռազմականի դեպքում՝ 14 տոկոսը, երկակիի դեպքում 30 տոկոսն ենք ուղարկել հավելյալ փորձաքննության: Մնացած դեպքերի համար մենք բիզնեսին ազատել ենք 2-3 աշխատանքային օրից և 12 կամ 60 հազար դրամ գանձվող գումարը վճարելուց: Ընդհանուր ապրիլից սեպտեմբեր խնայել ենք 2-4 աշխատանքային օր և 82 մլն դրամ տնտեսվարող սուբյեկտների համար լրացուցչ ծախս: Նաև հրապարակել ենք ՊԵԿ կայքում ցանկ 57,319 ռազմական և 12,882 երկակի նշանակություն չհանդիսացող ապրանքների մասով»,- ասաց նա և հորդորեց նայել ՊԵԿ կայքը և իմանալ, որ ցանկում տեղ գտած ապրանքատեսակների մասով լրացուցիչ ռեսուրս և ժամանակ ծախսելու կարիք չկա, և կարող են անցնել մաքսազերծման հաջորդ փուլերին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ այս մասով կամայականության հնարավորությունները մեծ են, քանի որ ցանկացած կենցաղային իր կարող է դիտվել երկակի նշանակության ապրանք:

«Չեմ ուզում սա ասել այն տեսանկյունից, որ դա չարաշահումների տեղիք կտա, բայց սա օբյեկտիվ պրոբլեմ է դառնում այլևս, և այդ իմաստով որոշումների կայացման կարգը… կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է անդրադառնալ նաև այդ հարցին»,- ասաց փոխվարչապետը:

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ԱԺ-ում ևս կքննարկվի հարցը, և եթե ռադիկալ փոփոխություններ չլինեն, ապա նախատեսված է, որ 2025 թվականի հուլիսի 1-ով գործի որոշման նախագիծը, այն է՝ շտկումների ժամանակ կա:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

17 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

18 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

19 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

19 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

19 hours ago