Լրահոս 24/7

Աբխազիայում Ռուսաստանին անվանում են «գաղութարար»

Աբխազիայի դե-ֆակտո առաջնորդ Ասլան Բժանիան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ համեմատություն անցկացնող «որոշ քաղաքական գործիչների»:

Բժանիայի գնահատմամբ՝ Ռուսաստանն «Աբխազիայի եղբայրն է եւ նպաստում է նրա պետականության կայացմանը, տնտեսական ինքնուրույնությանը, որ ամեն ինչի հիմքն է»․-այդ մասին հայտնում է Civil.ge-ն:

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է Աբխազիայի բյուջեին լրավճարի հատկացումը, այդ պատճառով հազարավոր ծերեր կարող են զրկվել կենսաթոշակից:

Հայտնի չէ, թե պետական համակարգում ծառայողներն ինչ միջոցների հաշվին են աշխատավարձ ստանալու: Աբխազիայի հանրության մի զգալի մասի կարծիքով՝ Ռուսաստանը «գաղութատիրական քաղաքականություն է վարում եւ դիմել է տնտեսական պատժամիջոցների, քանի որ կառավարությանը ներկայացված պահանջները ժողովրդի ճնշման տակ չեն կատարվել»:

Ասլան Բժանիան փաստացի հաստատել է, որ աբխազական երիտասարդ սերունդն ավագներին քննադատում է, որ «մտադիր են Աբխազիան մտցնել Ռուսաստանի կազմ»:

Նա հերքել է այդ խոսակցությունները եւ հավաստիացրել, որ «հանրապետությունը կզարգացնի անկախ պետականությունը»: Անկախ աղբյուրները հայտնում են, որ Աբխազիայում սրվում են միջէթնիկ հակասությունները:

Չճանաչված հանրապետության ոչ աբխազ բնակչության մեծամասնության համար էական չէ, թե Աբխազիան ինչ կարգավիճակ կունենա: Դա կարող է նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի պատճառ դառնալ: Աբխազիայում տասնյակ հազարավոր հայեր են ապրում: Առայժմ որեւէ տեղեկություն չկա, թե ներքաղաքական լարված իրավիճակում նրանք ինչ կողմնորոշում ունեն:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

16 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

17 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

17 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

17 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

18 hours ago