Լրահոս 24/7

Թալեաթի հետ ճաշի նստած Խատիսյանը Հայաստանի ինքնիշխանություն է հիմնել

Թալեաթի, Էնվերի հետ Հայաստանի պատվիրակության հանդիպումներից արխիվներում լուսանկար եւ կինոխրոնիկայի կադրեր կա՞ն, արարողակարգը նախատեսու՞մ էր, որ ելույթները ձայնագրվեն, բայց նրանց խոսքն արձանագրված է, բազմիցս հրապարակված:

Իսկ ժամանակը 1918 թվականն էր, երբ Արեւմտյան Հայաստանի քաղաքներն ու շեները դեռ մխում էին, ջարդերի զոհերի, աքսորի ճանապարհին նահատակվածների մարմիններն անթաղ էին, իսկ փրկվածները սիրիական անապատներում Աստծուց մի կտոր հաց էին աղերսում կամ՝ մահ, որ գեհենից փրկվեն:

1918-ը նաեւ Շիրակի, Լոռու, Արարտյան աշխարհի մի շատ զգալի հատվածի օկուպացիայի տարին էր, երբ, ինչպես Սիմոն Վրացյանն է վկայում՝ թուրքական հրետանին Երեւանից ընդամենը յոթ կիլոմետր հեռավորության վրա էր, թուրքերն էին հսկում Ալեքսանդրապոլ-Թիֆլիս եւ Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգծերը:

Ապոկալիպսիսի համար Քաջազնունին, Խատիսյանը, Վրացյանը, Արամ-փաշա Մանուկյանը, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն իր ամբողջ կազմով, որտեղ նաեւ Հովհաննես Թումանյանն է հավատացել, թե Անդրանիկ Օզանյանը «Թիֆլիսում թեյելու է, Վանում՝ ճաշի նստի,-ՀՅԴ-ն, Ռամկավար-ազատականը, Հնչակը, հայ բոլշեւիկները, սպեցիֆիկները, էսէռները եւ մյուսները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատասխանատվության բաժին ունեի՞ն:

Ով հակառակն է կարծում, թող կարդա Ավետիք Իսահակյանի «երկրում ի՞նչ կա-չկա» ցինիկ հարցին Հովհաննես Թումանյանի պատասխանը, որ, չգիտես ինչու, մեզանում հիշեցին միայն քառասունչորսօրյա պատերազմից հետո:

Ընդ որում, միայն նրա համար, որ Թումանյանն ասում է, թե այդքան աղետից հետո մեկը չգտնվեց, որ ինքնասպանություն գործի: Եւ ով 2020թ. նոյեմբերին Ստեփանակերտում ասում էր, որ Արայիկ Հարությունյանը «պետք է ինքնասպան լիներ»-ոչ թե ճշմարտության բացահայտման խնդիր էր դնում, այլ իրենից վանում էր կատարվածի համար պատասխանատվությունը:

Իբր ինքն ի՞նչ կարող էր անել: Կարող էր 2020թ. մայիսին խորհուրդ տալ, որ պաշտոնամուտի արարողութոյւնը դհոլ-զուռնայով քեֆի չվերածի, այն էլ՝ Շուշիում, որ, ուզում ենք մենք դա, թե՝ ոչ, թուրք-ադրբեջանցիների համար սակրալ նշանակություն ուներ:

Որոշ լրատվամիջոցներ, սոցցանցերի հայտնի եւ նորահավաքագրված օդտատերեր Նիկոլ Փաշինյանին անարգանքի սյունին են գամում, որ Էրդողանից գիրք է նվեր ստացել, լուսանկարվել եւ «երջանկացել»:

Երբ Նիկոլ Փաշինյանը 2020թ. Սարդարապատում քաղաքական ակցիա կազմակերպեց, այն էլ՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի մասնակցությամբ եւ Տավուշի մարտերում աչքի ընկած զինվորականներին պարգեւատրեց, որւեէ մեկը նրան ասա՞ց, որ դա Թուրքիային մարտահրավեր է: Չեմ ասել նաեւ ես, ավելին՝ ոգեւորված էի՝ խոստովանում եմ:

Բայց ես քաղաքական գործիչ չէի, պետական պաշտոն չունեի, իսկ Հայաստանի խորհրդարանական եւ մյուս կուսակցություններն ինչու՞ տագնապի ահազանգ չհնչեցրին, հանրությունն ինչու՞ ոտքի չկանգնեց:

Փաշինյանի այդ ակցիան նույնն էր, ինչ 1914թ.-ին Անդրանիկ Օզանյանն է ասել, որ Թիֆլիսում թեյ կխմի, Վանում կճաշի: Եւ եթե որեւէ մեկի ուղեղը դեռ հասու չէ, որպեսզի Հայաստանի շուրջ իրավիճակը գնահատի հարյուր տասը տարվա վաղեմության ռազմա-քաղաքական սպառնալիքի մատրիցայով, դա իր անձնական խնդիրն է:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է եւ պարտավոր է հը-նա-րա-վոր բոլոր միջոցներով, ձեւերով, եղանակներով երկիրը զերծ պահել, Չարենցի ասած՝ «բարբարոս սրերի հեսան» դառնալու շատ իրական սպառնալիքից: Թալեաթի հետ ճաշի նստած Ալեքսանդր Խատիսյանը Հայաստանի ինքնիշխանություն է հիմնել:

Կա՞ Նիկոլ Փաշինյանին փոխարինող: Ո՞վ է, որտե՞ղ է: Ի՞նչ է ասում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

16 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

16 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

16 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

17 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

17 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

17 hours ago