

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նախնական նախապատրաստական աշխատանքներ է տանում Լիբանանից իր քաղաքացիների հնարավոր տարհանման համար։ Այս մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։
«Թուրքիայի զինված ուժերն ունեն միջոցներ և հնարավորություններ՝ իրականացնելու իրենց հանձնարարված խնդիրները՝ Լիբանանից մեր կամ օտարերկրյա քաղաքացիների անվտանգ տարհանման համար: Ներկայումս մենք ուշադիր հետևում ենք Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին։ Հնարավոր տարհանման օպերացիայի համատեքստում իրականացվում են նախնական պլանավորում և նախապատրաստական աշխատանքներ»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Թուրքիայի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հայտարարել, որ ծրագրում են տարհանել քաղաքացիներին Լիբանանից, սակայն ծայրահեղ մտահոգություն են հայտնում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և Իսրայելի գործողությունների վերաբերյալ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…