Categories: Հայաստան

Թեժ վիճաբանություն՝ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 26-ին դատական նիստի ընթացքում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև միջադեպ գրանցվեց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, պաշտպան Պողոսյանը ներկայացնում էր մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի հիմքերը, որի ընթացքում դատախազ Բաղդասարյանը առարկեց կողմի գործողությունները, որից հետո լեզվակռիվ տեղի ունեցավ դատախազի և պաշտպանի միջև:

Ստեղծված իրավիճակից ելնելով, դատավոր Դանիբեկյանը հայտարարեց ընդմիջում:

Ընդմիջումից հետո դատարանը արձանագրեց, որ պաշտպան Միհրան Պողոսյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից թույլ են տրվել դատական նիստի կարգը խախտող գործողություններ, մեղադրողը և պաշտպանը չեն ենթարկվել այդ գործողությունները դադարեցնելու վերաբերյալ դատարանի պահանջներին, ինչով անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատարանի նկատմամբ:

«Այդ կապակցությամբ դատարանը Միհրան Պողոսյանին և Գևորգ Բաղդասարյանին հայտարարում է նկատողություն»,- ասաց Դանիբեկյանը:

Նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի նկատմամբ:

Ավելի վաղ, Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նոյեմբերի 19-ին որոշում էր կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի ու Կարեն Մեժլումյանի միջնորդությունները` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ:

Նոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նաև մերժել էր ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը:

editors

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

1 hour ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

5 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

5 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

6 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

6 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

6 hours ago