Լրահոս 24/7

Բացահայտվել է չինական նորագույն միջուկային սուզանավի խորտակման փաստը

The Wall Street Journal-ը (WSJ) և Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել են, որ մայիսի վերջին-հունիսի սկզբին Չինաստանում նորագույն միջուկային սուզանավ է խորտակվել։ Դա տեղի է ունեցել Ուհան քաղաքի մերձակայքում գտնվող նավաշինարանում: Չինաստանի իշխանությունները փորձել են թաքցնել այդ փաստը։

Ըստ WSJ-ի և Reuters-ի՝ խորտակվել է Zhou դասի միջուկային հարվածային սուզանավը՝ իր տեսակի մեջ առաջինը:

Վերջին անգամ այն տեսել են մայիսին Յանցզի գետի նավամատույցում, որտեղ սուզանավը սարքավորում էին ծով դուրս բերելու համար:

Ըստ Planet Labs-ի արբանյակային պատկերների՝ հունիսի սկզբին խորտակման վայր են բերվել ամբարձիչներ՝ սուզանավը գետի հատակից բարձրացնելու:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք խորտակվելու պահին սուզանավում միջուկային վառելիք եղել է, թե՝ ոչ, չնայած WSJ-ի աղբյուրները դա չեն բացառել: Ինչպես նաև հայտնի չէ՝ արդյոք միջադեպի հետևանքով կա՞ն զոհեր կամ տուժածներ:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի…

16 mins ago

Տարածաշրջանի ճակատագիրը կորոշի Հեզբոլլահը․ Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ տարածաշրջանի ճակատագիրը…

44 mins ago

Զելենսկին Թրամփին է ներկայացրել Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը

Ուկրաինայի նախագահը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից:…

1 hour ago

Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ

ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ…

2 hours ago

Լավրովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի…

2 hours ago

Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետի հետ

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

3 hours ago