Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հայտարարություններում հանցագործության մասին հաղորդում չի տեսել: Խոսքը Վանեցյանի այն հայտարարության մասին էր, ըստ որի՝ «Սորոս»-ի գրասենյակը վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգությանը։
«Դիմեք պարոն Վանեցյանին, նա, կարծում եմ, կմեկնաբանի։ «Սորոս»-ի գրասենյակի գործունեությունը գնահատելն իմ իրավասությունների մեջ չի մտնում, ես նախաքննական մարմնի ղեկավար եմ, խնդրում եմ ինձ հարցեր տվեք մեր վարույթում գտնվող գործերով»,- ասաց Խաչատրյանը: