Հասարակություն

Իսրայելը կարող է հասնել ամենուր․ Նեթանյահուն զգուշացրել է Իրանին

Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի սպանությունը կվերափոխի Մերձավոր Արևելքի ուժային կառույցները։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա իր խոսքում նաև նախազգուշացրել է Իրանին՝ հայտարարելով, որ Իսրայելի բանակը կարող է հարվածել տարածաշրջանում ամենուր, որտեղ իրեն անհրաժեշտ լինի, գրում է The Times Of Israel-ը։

Ելույթ ունենալով Երուսաղեմում՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի կողմից Նասրալլայի թիրախավորումը անհրաժեշտ էր Իսրայելի պատերազմական նպատակներին հասնելու համար՝ թույլ տալով հյուսիսային Իսրայելի բնակիչներին, որոնք տեղահանվել են Հեզբոլլահի՝ շուրջ մեկ տարի հրթիռակոծության հետևանքով, վերադառնալ տուն:

«Նասրալլան ահաբեկիչ էր»,- ասել է նա:

«Նասրալլայի վերացումը էական պայման էր այն նպատակներին հասնելու համար, որոնք մենք դրել ենք՝ հյուսիսի բնակիչներին անվտանգ վերադարձնել իրենց տները։ Քանի դեռ Նասրալլան ողջ էր, նա արագ կվերականգներ «Հեզբոլլահի» հնարավորությունները», – հավելել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետն իր խոսքում զգուշացրել է Իրանին․ «Նրանք, ովքեր հարվածում են մեզ, մենք կհարվածենք նրանց»,- ասել է Նեթանյահուն։

«Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի երկար բազկի հասանելիությունից հեռու ոչ մի տեղ չկա, և այսօր դուք գիտեք, թե որքանով է դա ճիշտ»:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago