Լրահոս 24/7

Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին։

ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը՝ բավարարելով ՀՀ ԱՆ միջնորդությունը։

Ըստ ներկայացված միջնորդության՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով, իբրև, դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։

Մասնավորապես, Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիս ամսին։ Նա Մանուկյանին մեղավոր է ճանաչել և դապարտել 400․ 000 ՀՀ դրամի չափով տուգանքի։

Ապրիլի 4-ի որոշմամբ, դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն էր հայտարարել։

Թիվ 1

Recent Posts

Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը

Սարյանական ոգին և գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների վրա…

4 mins ago

Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով

Միացյալ Նահանգները չի դատապարտել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, Վաշինգտոնը փաստացի խրախուսում է իր մերձավորարևելյան դաշնակցին…

14 mins ago

Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ չի լինի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ կլինի։ Միևնույն ժամանակ նա…

26 mins ago

Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից. Բորտնիկով

Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, թե Արևմուտքը «սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների…

37 mins ago

Ֆրանսիան ԵՄ-ում ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոն է ստեղծում

Ֆրանսիան ԵՄ-ում ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոն է ստեղծում ենթադրյալ ռուսական սպառնալիքի ֆոնին, գրում է Le…

48 mins ago

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1.5 մլն դրամ է

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում…

56 mins ago