Լրահոս 24/7

Պենտագոնը մտադիր է ձեռք բերել մեկանգամյա օգտագործման դրոններ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը նախատեսում է գնել էժան, մեկանգամյա օգտագործման անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք կարող են թռչել 50-300 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Defense News շաբաթաթերթը։

«Վերջին հակամարտությունները ցույց են տվել էժան, միանգամյա օգտագործման անօդաչու թռչող սարքերի ազդեցությունը ժամանակակից մարտադաշտում», – մեջբերում է հրատարակությունը Պենտագոնի պաշտպանության ինովացիոն գրասենյակի մեկնաբանությունը։

Ըստ Defense News-ի՝ Պենտագոնը նախատեսում է անօդաչու թռչող սարքերի առաջարկվող մոդելների ցուցադրական թռիչքներ իրականացնել արդեն դեկտեմբերին՝ դրանք գնահատելու համար։

Ինչպես պարզաբանել է հրատարակությունը, անօդաչու թռչող սարքերը, որոնց մասին խոսում է ամերիկյան պաշտպանական գերատեսչությունը, մեծ քանակությամբ օգտագործվում են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։

Գերատեսչությունից նշել են, որ շահագրգռված են անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, որոնք կարող են առաջադրանքներ կատարել էլեկտրոնային պատերազմի, հետախուզության, հսկողության ոլորտներում։

Կարևոր է նաև, որ դրանք դժվար է հայտնաբերել և հագեցած են թռիչքների պլանավորման ծրագրային ապահովմամբ:

Պենտագոնը չի հստակեցրել, թե կոնկրետ քանի անօդաչու թռչող սարք են նախատեսում գնել և որքան կարող է լինել դրանց գինը՝ բացատրելով, որ նրանք հիմնականում կենտրոնանալու են յուրաքանչյուր առաջարկվող մոդելի գործառնական արդյունավետության վրա:

Թիվ 1

Recent Posts

Գյումրիում դանակահարել են 3 հոգու

Հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 7-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած…

12 mins ago

Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է Վիգեն Մեսրոպյանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վիգեն Մեսրոպյանը ստանձնել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն»…

18 mins ago

ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի հետ բարձր մակարդակի շփումները

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին լրագրողներին հայտնել է «Վրացական երազանքի» կազմած կառավարության հետ հանդիպումները դադարեցնելու՝…

35 mins ago

Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու…

50 mins ago

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP

ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ ևս մի քանի հազար զինվորների ուղարկելով այնտեղ։…

58 mins ago

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց…

1 hour ago