Լրահոս 24/7

Անցկացվել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի նախագահությամբ կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, տնօրենի տեղակալ Սյուզաննա Մակյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը, պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

Լևոն Բալյանը ողջունել է նիստի մասնակիցներին և շեշտել, որ Խորհրդի նիստերը միտված են անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացերը վեր հանելուն և դրանց ինստիտուցիոնալ լուծումներ տալուն:

Լևոն Բալյանն անդրադարձել է Բարնհաուս կենտրոնի մոդելին, առաջարկել կենտրոններում բժշկական ծառայության խնդիրները, իրականացվող քննչական գործողությունները դիտարկել, որպես քննարկումների օրակարգի առանցք:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանն ընդգծել է, որ դեռևս 2022 թվականից օրենսդրական կարգավորման է ենթարկվել հոգեբանների պարտադիր ներկայության ապահովման հարցը քննչական գործընթացների ընթացքում՝ արդարադատության հետ առնչվող անչափահասների հարցաքննության ժամանակ։

Հայկ Սանոյանը նշել է, որ հուլիսի 24-ին Բարնհաուս կենտրոն այցելության ժամանակ արձանագրվել է, որ սեռական հանցագործության ենթարկված անչափահասների վերաբերյալ քննչական գործողությունները պետք է իրականցվեն Բարնհաուսում, ինչպես նաև քննարկվել է դատաբժշկական փորձաքննությունը Բարնհաուսում կազմակերպելու անհրաժեշտության հարցը:

Խորհրդի նիստում նշվել է, որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման» ՊՈԱԿ-ում՝ Արդարադատության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ, 2024 թ․ հուլիսին ստեղծվել է Արդարադատության հետ առնչվող անչափահասների վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրերի իրականացման և համակարգման բաժինը:

Բաժնի նպատակն է մշակել վերականգնողական կենտրոնի հայեցակարգը, ենթաօրենսդրական ակտերը, այնուհետև հնարավոր կլինի հասկանալ, թե որ մարմնի ենթակայությամբ և ինչ կարգավորումներով կգործի վերականգնողական կենտրոնը:

Բարնհաուսը երեխաների համար «հարմար» տարածքում՝ «մեկ հարկի տակ» երեխաներին առաջարկվող բազմաթիվ ծառայությունների համալիր է, որի նպատակն է աջակցել երեխաների պաշտպանությանը, վերականգնմանը և արդարադատությանը՝ երեխաների համար նպաստավոր և ապահով միջավայրում։

Մոդելը Հայաստանում ներդրվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՅՈւնԻՍԵՖ-ի, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության համագործակցությամբ:

Նախատեսվում է, որ մինչև 2024 թվականի ավարտը ՀՀ տարածքում կներդրվի ևս երկու Բարնհաուս:

Թիվ 1

Recent Posts

Հայ հրաձիգները Պերուում մասնակցել են երիտասարդների աշխարհի առաջնությանը

Պերուի մայրաքաղաք Լիմայում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը կայացել է հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Մրցմանը մասնակցել…

7 mins ago

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար կալանավորվել է հերթափոխի պետը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ…

23 mins ago

«Գազել»-ի վթարի զոհերի թիվն ավելացել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին…

32 mins ago

Լուկաշենկոն պարգևատրվել է ՌԴ բարձրագույն պետական պարգևով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ՌԴ բարձրագույն պետական ​​պարգևով՝ Սբ. Անդրեաս առաքյալի 1-ին կարգի շքանշանով…

47 mins ago

ՌԴ-ն հայտնել է Կուրսկի մարզում ուկրաինական ուժերից երկու բնակավայր հետ գրավելու մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի…

1 hour ago

ԵՄ-ն հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր մեխանիզմի ստեղծմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների մեխանիզմի ստեղծմանը, որը կկիրառվի ի պատասխան Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների։…

1 hour ago