Լրահոս 24/7

Գնել Սանոսյանը շրջայց է կատարել «Երևան ՋԷԿ»-ի տարածքում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ։

Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տնօրենի պարտականությունները կատարող Ալիսա Բաղդասարյանը, ՏԿԵՆ աշխատակազմի ղեկավար Արթուր Երիցյանը։

Նախարարը նախ շրջայց է կատարել ՋԷԿ-ի տարածքում, ծանոթացել իրականացված կապիտալ նորոգման աշխատանքներին։

Այս տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում իրականացվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի, գազատուրբինի, շոգետուրբինի և օժանդակ սարքավորումների կապիտալ նորոգում։

Կապիտալ նորոգման աշխատանքները կատարվում են ամերիկյան և ճապոնական ընկերությունների մասնագետների կողմից՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների մասնակցությամբ։

Բաղդասարյանը նախարարին է ներկայացրել կատարված և ընթացքում գտնվող աշխատանքները։ Այնուհետև նախարար Սանոսյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի ենթակայան, որը շահագործման է հանձնվել 2019 թ.։

Ենթակայանը միակ կապող օղակն է համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի և էներգահամակարգի միջև։

Ենթակայանի հուսալիությամբ է պայմանավորված էներգաբլոկի անխափան աշխատանքը և արտադրված էլեկտրաէներգիայի անխափան հաղորդումը էներգահամակարգին:

Շրջայցից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

Թիվ 1

Recent Posts

Հայ հրաձիգները Պերուում մասնակցել են երիտասարդների աշխարհի առաջնությանը

Պերուի մայրաքաղաք Լիմայում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը կայացել է հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Մրցմանը մասնակցել…

11 mins ago

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար կալանավորվել է հերթափոխի պետը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ…

27 mins ago

«Գազել»-ի վթարի զոհերի թիվն ավելացել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին…

36 mins ago

Լուկաշենկոն պարգևատրվել է ՌԴ բարձրագույն պետական պարգևով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ՌԴ բարձրագույն պետական ​​պարգևով՝ Սբ. Անդրեաս առաքյալի 1-ին կարգի շքանշանով…

51 mins ago

ՌԴ-ն հայտնել է Կուրսկի մարզում ուկրաինական ուժերից երկու բնակավայր հետ գրավելու մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի…

1 hour ago

ԵՄ-ն հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր մեխանիզմի ստեղծմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների մեխանիզմի ստեղծմանը, որը կկիրառվի ի պատասխան Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների։…

1 hour ago