Հասարակություն

Fastex-ը մասնակցել է DigiTec-ին․ Web3 քննարկումներ նորարարության և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ

Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության՝ DigiTec Expo 2024-ի շրջանակում Fastex-ը ներկայացրել է իր վերջին նորարարական լուծումները` հանդիսանալով միջոցառման գլխավոր գործընկեր։ Meridian Expo Center-ում հոկտեմբերի 4-6-ը աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան էին ժամանել  շուրջ 30,000 այցելու, ավելի քան 15 լրատվական, 200 մասնակից՝ ներկայացնելու իրենց նորարարական լուծումները։ 

DigiTec Expo 2024-ին ներկայացված էին Էկոհամակարգի Web3 պրոդուկտները, ներառյալ՝ Fastex Exchange կրիպտոփոխանակման հարթակը, Fastex Wallet-ը, Fastex Card-ը,  AKNEYE, ftNFT հարթակը, YoCerebrum մետավերս տիրույթը և YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ 

DigiTec Expo 2024-ի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին մասնակցել են հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ՝ կիսվելով իրենց գիտելիքներով և փորձով։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը պանելային քննարկմանը ներկայացել է «Նորարարությունը՝ պաշտպանված օրենդրությամբ․ թերի օրենսդրության կարգավորումների ռիսկերը Հայաստանում» թեմայով։ Պանելային քննարկումը վարել է Firo-ի գլխավոր կրիպտոգրաֆեր Արամ Ջիվանյանը։ Կրիպտո ոլորտում օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հետաքրքիր և արդյունավետ քննարկմանը մասնակցել են Blockstars-ի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը, Bitcoin Armenia-ի գործադիր տնօրեն Էդուարդ Ավետիսյանը և Layerswap-ի գործադիր տնօրեն Արամ Քոչարյանը։ 

Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել  «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծին և կրիպտոակտիվների ոլորտի վրա դրա ազդեցությանը։

Վարդան Խաչատրյանը նշել է․ «Հասկանալ և ընդունել օրենսդրական կարգավորումները՝ նշանակում է լինել մեկ քայլ առաջ։ Հայաստանում կրիպտոակտիվների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն ունեն բացեր, այնուամենայնիվ, կան հստակ կետեր, որոնք թույլ են տալիս իրավական դաշտում ծավալել գործունեություն։ Այս գործընթացն օրեցօր մեծ թափ է հավաքում»:  

Fastex-ի համար այս ձևաչափը տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչների, փորձագետների և ոլորտով հետաքրքրվողների հետ քննարկումների,  նոր ծանոթություններ ձեռք բերելու և գործունեություն համար բարենպաստ Web3 հարթակներ գտնելու հնարավորություն էր:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելովFastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսներիզարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Թիվ 1

Recent Posts

«Կիրկ» փոթորիկը սպառնում է Եվրոպային

Ճանապարհին որոշակիորեն կորցնելով ուժգնությունը՝ «Կիրկ» փոթորիկը հասել է Եվրոպա։ Ատլանտյան օվկիանոսի վրա ձևավորված փոթորիկն անցել…

1 min ago

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն

Ս․թ․ հոկտեմբերի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը, որի…

7 mins ago

Ուսուցիչներն ատեստավորման կմասնակցեն էլեկտրոնային եղանակով

Ուսուցիչները կկարողանան ատեստավորման մասնակցել էլեկտրոնային եղանակով. կառավարության նիստում ընդունվել է համապատասխան որոշումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա…

21 mins ago

Էլեկտրոմոբիլների ներմուծման քվոտան ավելացվել է

Կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան։ Ինչպես տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ…

30 mins ago

1 մլրդ 391 մլն դրամ կհատկացվի 18 համայնքում 20 սուբվենցիոն ծրագրի համար

Առաջարկում ենք 1 մլրդ 391 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար:…

43 mins ago

ՇՎՏՄ չորս անդամների պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի

Հոկտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի…

56 mins ago