Լրահոս 24/7

«Կիրկ» փոթորիկը սպառնում է Եվրոպային

Ճանապարհին որոշակիորեն կորցնելով ուժգնությունը՝ «Կիրկ» փոթորիկը հասել է Եվրոպա։

Ատլանտյան օվկիանոսի վրա ձևավորված փոթորիկն անցել է Բերմուդյան և Ազորյան կղզիների միջով ու կարճ ժամանակում հասել չորրորդ աստիճանի:

Այնուհետև թուլացել է և վերածվել արևադարձային փոթորկի, սակայն հասցրել է ջրհեղեղ առաջացնել Պորտուգալիայում և առանց էլեկտրականության թողնել 300000 մարդու: Երկրի քաղաքացիական պաշտպանությունն արձանագրել է 600 միջադեպ, որոնց մեծ մասը կապված է ծառերի անկման հետ:

Իսպանիայում նույնպես ուժեղ քամիներ են և հորդառատ անձրևներ, ինչը հանգեցրել է թռիչքների հետաձգման և չեղարկման: Երկրի որոշ շրջաններում, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ափին հարվածել են մինչև 7 մետր բարձրությամբ ալիքներ։

Ֆրանսիան գտնվում է բարձր պատրաստականության վիճակում, քանի որ սպասվում է, որ փոթորկի ելքը ցամաք կուղեկցվի ուժեղ քամիներով ու հորդառատ անձրևներով:

Սպասվում է, որ առաջիկա օրերին Շվեյցարիան, Բելգիան, Նիդերլանդները ու Հյուսիսային Գերմանիան նույնպես կզգան «Կիրկ» փոթորկի ազդեցությունը:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago