

Առաջարկում ենք 1 մլրդ 391 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար: Դրանք 18 համայնքում են:
Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 10-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
«Որ այս հատկացումն էլ իրականացնենք, բյուջեից արդեն 17 մլրդ 52 մլն դրամ կլինի հատկացումը, Կառավարության մասնաբաժինը»,- ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ ծրագրով նախ համայնքն է իր հատկացումը տրամադրում, ապա՝ Կառավարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացվել և իրականացվում են, այն է՝ մանկապարտեզների կառուցում, ջրատարների վերանորոգում, ճանապարհների վերանորոգում, ասֆալտապատում, գազիֆիկացում, բակերի բարեկարգում, խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում, մայթերի բարեկարգում, հուշահամալիրի կառուցում:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…