

Կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան։
Ինչպես տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԵԱՏՄ խորհուրդը առանց մաքսատուրքի 8000 էլեկտրոմոբիլի ներկրման քվոտա է սահմանել, սակայն կառավարությունը 600 էլեկտրոմոբիլի մասով պահել է ռեզերվ․
«Համաձայն ՊԵԿ ուսումնասիրության՝ ս․թ․ սեպտեմբերի 16-ի դրությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 6524 հատ էլեկտրաշարժիչային տրանսպորտային միջոց, որոնցից 4658-ը ներմուծվել են ֆիզիկական անձանց կողմից (71.4%), իսկ մնացած 1866-ը (28.6%)՝ իրավաբանական անձանց։
Այսինքն, նախորդ ժամանակահատվածի վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներմուծումները իրականացվել են հիմնականում ֆիզիկական անձանց կողմից»,- հայտնել է նախարարը՝ հավելելով, որ, ներկայիս դրությամբ, նախատեսված 7400 էլեկտրոմոբիլի քվոտան սպառվել է, ուստի որոշվել է իրացնել 600 հատ ռեզերվը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե քվոտայի սպառվելուց հետո մեքենաները հնարավոր է ներկրել՝ վճարելով միայն մաքսատուրք, որը ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ է սահմանված, իսկ ԱԱՀ-ից այն կրկին ազատված կլինի.
«Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում»,- ասել է նա։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…