Էկոակտիվիստները Ֆրանսիայում շրջափակել են Amazon-ի կենտրոնակայանը՝ հանդես գալով «Սև ուրբաթի» դեմ

 

Մի քանի տասնյակ Էկոակտիվիստներ նոյեմբերի 29-ին մի քանի ժամ արգելափակել Էին Amazon ինտերնետ-առեւտրի ընկերության ֆրանսիական բաժանմունքի կենտրոնակայանը: Ինչպես հայտնել Է Europe 1 ռադիոկայանը, բողոքը կապված Էր «Սեւ ուրբաթի»՝ նվազեցված գներով ապրանքների սպառավաճառքների խոշորագույն օրվա հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ակցիային, որն անցկացվել Է Փարիզի արվարձանում գտնվող Կլիշի քաղաքի (Օ դե Սենի դեպարտամենտ) մերձակայքում, մասնակցել են, մասնավորապես, Greenpeace-ի, Attac-ի (ԱՏՏԱԿ) եւ Extinction Rebellion-ի ակտիվիստները:

Էկոակտիվիստների ձեռքին ցուցապաստառներ Էին այն ապրանքների զանգվածային օգտագործումից հրաժարվելու կոչերով, որոնք միայն բացասաբար են ազդում շրջակա միջավայրի եւ մոլորակի կլիմայի վրա արդյունաբերական գործունեության եւ տրանսպորտային փոխադրումների ընդլայնման պատճառով: «Դադարեցնե՛լ «սեւ ուրբաթների» անցկացումը: Նման գործունեությունը չի կարող անպատիժ մնալ»,- ազդարարում Է պլակատներից մեկը: Մյուսն Amazon-ի գործունեությունը սահմանափակելու պահանջ Է բովանդակում՝ ուղղված Ֆրանսիայի Ազգային ժողովին. «Պատգամավորներ, ընտրություն կատարեք. կա՛մ կլիմայի պաշտպանություն, կա՛մ Amazon-ի»:

«Այսօր Amazon ընկերության կողմից ջերմոցային գազերի արտանետումները հասել են մի ամբողջ երկրի մասշտաբներին»,-հավաքվածների առջեւ հայտարարել Է Greenpeace-ի ֆրանսիական բաժանմունքի ղեկավար Ժան-Ֆրանսուա Ժյույարը: Նա նշել Է, որ ընկերությունը կարող Էր զգալիորեն կրճատել վնասակար գազերի արտանետումը՝ փոխելով իր տրանսպորտային քաղաքականությունը, մասնավորապես, բեռների մեծաքանակ փոխադրումներն ինքնաթիռներով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

editors

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

1 hour ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

2 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

2 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

2 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

3 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

4 hours ago