Լրահոս
17.10.2024

Հայաստանը համապատասխանում է Որակի խարտիայի պահանջներին

Հայաստանը համապատասխանում է Որակի խարտիայի պահանջներին

Միջազգային Տրանսպորտային ֆորումի #ITF Ավտոմոբիլային տրանսպորտի խմբի 2024 թվականի հոկտեմբերի 10-11-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետության հայտը Որակի խարտիային համապատասխանելու վերաբերյալ։

Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանն ամբողջովին ապահովել է իր առջև դրված միջազգային պարտավորությունը և համապատասխանում է Որակի խարտիայի պահանջներին։

Այսպիսով Հայաստանն ապահովեց ՏՆԵԿ բազմակողմ թույլտվությունների համակարգում իր համար նախատեսված քվոտայի պահպանումը և դեպի եվրոպական երկրներ հայկական կազմակերպությունների բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունը։


Միջազգային տրանսպորտային ֆորումի Եվրոպական անդամ երկրների տրանսպորտի նախարարները դեռևս 2015 թվականի մայիսի 28-ին Լայպցիգում (Գերմանիա) կայացած Նախարարների փակ նիստի օրակարգի 4-րդ կետով ի գիտություն էին ընդունել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի բազմակողմ քվոտայի համակարգի շրջանակներում միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայի համաձայնեցված տեքստը:

Որակի խարտիայով նախատեսված միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործարար համբավի, ֆինանսական կայուն վիճակի և մասնագիտական որակավորումներին ներկայացվող պահանջները ՏՆԵԿ անդամ պետությունները պետք է տեղայնացնեին իրենց ազգային օրենսդրություններում։

2016 թվականից Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնեց Որակի խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումները։
Իրականացված մեծ ծավալի աշխատանքների արդյունքում 2024 թվականի հոկտեմբերին ամբողջովին ձևավորվեց Որակի խարտիայի պահանջներն ապահովող օրենսդրական դաշտ, ինչը հնարավորություն կտա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը միջպետական բեռնափոխադրումներ կատարող կազմակերպություններին ամբողջովին ապահովել ՏՆԵԿ բազմակողմ թույլտվությունների համակարգում բեռնափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջազգայնորեն ընդունված որակավորման վկայականներով և այլ փաստաթղթերով։

Որակի խարտիայով նախատեսված պահանջներին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցումը սահմանված է նաև ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման ճանապարհային քարտեզ «Տրանսպորտ» բաժնի 28-րդ կետ:

Լրահոս
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21:43
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
16:58
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
16:41
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
16:35
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփել է մանդատների բաշխումը
16:29
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփել է մանդատների բաշխումը
Մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին տասնամյակներ տևող խնդիրը. Կարապետյան
16:21
Մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին տասնամյակներ տևող խնդիրը. Կարապետյան
Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ
16:12
Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ
Հենրիխ Մխիթարյան. Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տարբերակը
16:00
Հենրիխ Մխիթարյան. Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տարբերակը
Պատգամավորի քանի՞ թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, ովքե՞ր են նրանք
15:53
Պատգամավորի քանի՞ թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, ովքե՞ր են նրանք
Ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են. Մարուքյան
15:18
Ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են. Մարուքյան
Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը
14:55
Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը
Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում
14:49
Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՄԹ ԱԳ նախարարին
14:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՄԹ ԱԳ նախարարին
Վառ ու բորբոքված երևակայության արդյունք է՝ ԲՀԿ-ն զրպարտության հիմքով կդիմի դատարան ընդդեմ Վիգեն Ավետիսի. Տոնոյան
14:24
Վառ ու բորբոքված երևակայության արդյունք է՝ ԲՀԿ-ն զրպարտության հիմքով կդիմի դատարան ընդդեմ Վիգեն Ավետիսի. Տոնոյան
«Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են համարվել պատերազմական հանցագործություն
14:11
«Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են համարվել պատերազմական հանցագործություն