Հայաստանում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող 614 բազմաբնակարան շենք կա, որից 524-ը՝ 3-րդ, 90-ը՝ 4-րդ աստիճանի վնասվածության,- տեղեկացնում է hetq.am-ը:
Բնակության համար վտանգավոր պայմաններում արդեն մի քանի տասնամյակ ապրում է Ժանետա Գալստյանի ընտանիքը: Ճարտարապետական գեղեցիկ լուծումներով այս շենքը Գյումրիի կենտրոնական հատվածում է, Տիգրան Մեծ փողոցում: Շենքի արտաքին մասից նկատելի չէ, որ շենքի մի հատվածը ամբողջությամբ փլուզվել է: Կիսաշենքի մի հատվածում սակայն, բնակիչներն ապրում են, ասում են՝ այլ տարբերակ չունեն: Այստեղ վնասված են գրեթե բոլորի բնակարանները, իսկ երկրաշարժի ամեն մի ցնցում իր հերթական հետքն է թողնում արդեն իսկ վնասված բնակարանների պատերին:
«Երրորդ հարկից մինչև առաջին հարկ բլած է, ուղղակի դռները փակ ենք պահում որ խուժան-մուժան չմտնի կրակ գցեն, որ կրակ գցեն էս շենքը մի վայրկյանում կիջնի»,-ասում է Գյումրիի 3-4-րդ աստիճանի վթարային շենքի բնակչուհի Ժանետա Գալստյանը:
Նա ցույց է տալիս շենքի փլուզված հատվածները: «Վտանգավոր է, բայց ինչ անեմ, երկու թոռանս հետ էստեղ եմ ապրում, դժբախտաբար ծնողներն արտերկրում են առողջական խնդիրներով, մենք էլ ստիպված մնացել ենք էստեղ, վարձի հնարավորություն չունենք: Հույս ունինք, որ 2020 թվականի մեջ պտի ամրացնին»,-ասում է Ժանետա Գալստյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: