Լրահոս 24/7

Ջուլֆալակյանը կընդգրկվի ՌԴ-ի ըմբշամարտի ֆեդերացիայի կառուցվածքում

Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կառուցվածքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։

«Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է միայն ըմբշամարտի աշխարհում աշխատանքի հետ։ Նա մեր մարզաձևի լավագույն մարզիչն է: Նրա հսկայական փորձը թույլ տվեց նրան շատ բարդ պայմաններում հաջողության հասնել Հայաստանի հավաքականի հետ։

Նա մեկն է նրանցից, որոնք Ալեքսանդր Կարելինի և Կամանդար Մաջիդովի հետ 1988 թվականին հաղթել են Սեուլի օլիմպիական խաղերում։

Նա լինելու է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կառույցում, դա միանշանակ է, և՛ որպես խորհրդատու, և՛ որպես մեր բարեկամ և ընկեր»,- ասել է Մամիաշվիլին։

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին Պուտինի հրամանագրով Ռուսաստանի քաղաքացիություն էր շնորհվել:

Թիվ 1

Recent Posts

Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»

Հոկտեմբերի 21-ի երեկոյան սկսված եւ ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը կաթվածահար է արել Բաքվի ներքաղաքային…

30 seconds ago

«ՀՅԴ-ի հետ կապված մեծ ու հայտնի ասացվածք կա». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտարարությունների ժամին դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, հիշեցրել է, որ ՀՅԴ-ականները ժամանակին…

10 mins ago

«ԼԳԲՏ համայնքն աճում է երկրաչափական արագությամբ». Իվանիշվիլի

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հանդես…

11 mins ago

«Կույր դանակով մորթում եմ, տարբերակ չկա». Թորոսյան

«Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե կույր դանակով մորթում եմ, բայց պետք է անեմ. տարբերակ չկա»,-…

27 mins ago

Wildberries-ը հոկտեմբերի 22-ից մտնում է վրացական շուկա

Wildberries-ի միջոցով ապրանքների վաճառքը և առաքումը Վրաստանում կմեկնարկի հոկտեմբերի 22-ից, դրանք կիրականացվեն վրացական գործընկեր ընկերության…

44 mins ago

«Տարածքների դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չի քննարկվում». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ տարածքների դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորություն չի քննարկվում․ «Որոշ գործընկերներ…

46 mins ago