Լրահոս
23.10.2024

Ինչի՞ց է զգուշանում կամ ի՞նչ է «փորձում քողարկել» Ավիգդոր Լիբերմանը

Ինչի՞ց է զգուշանում կամ ի՞նչ է «փորձում քողարկել» Ավիգդոր Լիբերմանը

Իսրայելի հանրությունը, ինչպես փոխանցում է տեղական մամուլը, ցնցված է հատուկ ծառայությունների բացահայտումից, որ Ադրբեջանից հայրենադարձված յոթ անձ երկու տարի աշխատել է հօգուտ Իրանի: Հնչել է տեսակետ, որ «հարկ է վերանայել «Հայրենադարձության մասին» օրենքը, քանի որ շատ դեպքերում այնքան էլ պարզ չէ, թե հայրենադարձներից ով է իրականում հրեա»:
Այս տրամադրությունների ֆոնին vesty.go.il-ը հարցազրույց է ունեցել խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ: Նա «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդն է: Քաղաքական այդ ուժի համակիրները հիմնականում ռուսախոսներն են, որ Իսրայել են ներգաղթել նախկին ԽՍՀՄ-ից կամ հետխորհրդային երկրներից:
Լիբերմանը հայտնի է Բաքվի իշխանությունների հետ սերտ կապերով: Հայտնի է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում գտնվելով՝ նա գրեթե մեկշաբաթյա այցով գտնվել է Բաքվում: Այդ շրջանում են կնքվել սպառազինությունների վաճառքի մասին իսրայելա-ադրբեջանական առաջին խոշոր գործարքները: Ադրբեջանում նրան անվանում են «մեր Լիբերման»:
Ըստ Լիբերմանի՝ ձերբակալված անձանցից միայն մեկն է ծնվել Ադրբեջանում, Իսրայել է տեղափոխվել ութ տարեկանում: Լրտեսության մեջ մյուս կասկածվողներն «առհասարակ ծնվել են Իսրայելում»-ասել է «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդը: Նա գտնում է, որ Իսրայելում «միշտ էլ Իրանի օգտին լրտեսությամբ զբաղվողներ գտնվել են, որ ոչ մի գաղափարախոսություն չեն դավանել, գործել են միայն հանուն փողի»:
Լիբերմանը «ռասիզմ» է որակել ԽՍՀՄ-ից եւ հետխորհրդային երկրներից ներգաղթած ռուսախոսենրի նկատմամբ հանրային կասկածամտությունը: «Անթույլատրելի է մի ամբողջ համայնքի մեղադրել առանձին անձանց պատճառով»-տեսակետ է հայտնել Լիբերմանը եւ դեմ արտահայտվել «Հայրենադարձության մասին» օրենքի պահանջների խստացմանը:
Այլ դեպքերում «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդը վարչապետ Նաթանյահուին մեղադրում է «թուլամորթության եւ անվճռականության» մեջ: Նա, թերեւս, Իսրայելի միակ ընդդիմադիր գործիչն է, որ հրեական պետության ապագան տեսնում է միայն «Իրանի ոչնչացման» դեպքում:
Արտառոց է, որ քաղաքական նման դիրքորոշում ունենալով՝ Լիբերմանը, թեեւ ոչ ուղղակի, բայց փորձում է մեծ հնչեղության չտալ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվածների գործին: Ռպավորություն է, որ նա ինչ-որ զարգացումներից զգուշանում է կամ փորձում ինչ-որ «բան քողարկել»:
Իսրայելական մամուլին ձերբակալվածների մեկի, ամենայն հավանականությամբ՝ խմբի գլխավորի, ցուցմունքներից որոշ մանրամասնություններ են հայտնի դարձել: Ըստ այդմ, նրանք «հանձնարարություններ ստացել են Թուրքիայի տարածքում գործող կուրատորից, իսկ կատարված հանձնարարությունների դիմաց գումարներ փոխանցվել են Ռուսաստանից»:
Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա ստացվում է, որ Իսրայելի դեմ լրտեսական գործողություններին Թուրքիայի եւ Ռուսաստանի հատուկ ծառայություններն առնվազն տեղյակ են եղել: Լիբերմանը, որպես Իսրայելի ռուսախոս համայնքի ոչ պաշտոնական առաջնորդ, հավանական է, Ռուսաստանում որոշակի կապեր ունի:
Ադրբեջանի դեպքում Լիբերմանի կապերն, ինչպես ասվեց, վաղուց գաղտնիք չեն: Նա Իսրայելի վարչապետի ամենաարմատական քննադատն է, նախապատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ չի թաքցնում, որ հավակնում է վարչապետի պաշտոնին:
Քաղաքական ձգտումներն, ինչ խոսք, չեն Լիբերմանին ի վնաս Իսրայելի գործելու կասկածի հիմք հանդիսանալ, բայց եթե նա այդքան կարեւորություն է տալիս յոթ անձի ձերբակալման հնարավոր հետեւանքներին, ապա ինչու՞ բացառել, որ «ադրբեջանական լրտեսական ցանցի» բացահայտումը նրան կարող է անհարմարություն պատճառել:
Չկա կատարյալ վստահություն, որ Իսրայելի իշխանությունները տվյալ գործով հանրային հնչեղության բացահայտումներ կանեն: Լրտեսության մեջ կասկածվողների ցուցմունքները պետական գաղտնիք են, բայց գործի լիարժեք քննությունն, անկասկած, Իսրայելի ներքին կյանքում եւ որոշ երկրների հետ հարաբերություններում քաղաքական հետեւանքներ ունենալու է: Իսրայելի ռուսախոս համայնքում ի՞նչ դեր եւ նշանակություն ունի ադրբեջանական ծագման հատվածը: Ավիգդոր Լիբերմանը նրա ներկայացուցի՞չն է նաեւ: Նաթանյահուն ԽՍՀՄ-ից եւ հետխորհրդային երկրներից ներգաղթածներին չի՞ վստահում:

Լրահոս
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
12:02
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
18:52
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
16:58
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
16:08
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
14:21
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
14:13
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
13:31
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան
12:05
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան