Լրահոս 24/7

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել հանդիպումը՝ համագործակցության օրակարգ ձևավորելու, համատեղ ծրագրեր իրականացնելու տեսանկյունից:

Կողմերը քննարկել են 2023 թ. ստորագրված երկկողմ փոխըմբռնման հուշագրով նախատեսված սպորտի, գիտության և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության զարգացումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը` այս համատեքստում ընդգծելով Կահիրեի համալսարանում հայագիտական կենտրոնի ակտիվ գործունեությունը, որը ֆինանսական աջակցություն է ստանում նաև ՀՀ կառավարության կողմից:

Ընդգծելով, որ ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների թվի աճը Կառավարության կարևոր թիրախներից է՝ նախարարը հույս է հայտնել, որ Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիները ևս կնախընտրեն բարձրագույն կրթություն ստանալ մեր երկրի բուհերում:

Դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով Հայաստան-Եգիպտոս պատմական կապն ու հայ համայնքի դերը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում:

Ի թիվս մի շարք համագործակցային ոլորտների՝ նա հատկապես ընդգծել է մշակույթի ոլորտում հնարավոր ծրագրերի իրականացումը՝ նվագախմբերի փոխայցելությունների, ցուցահանդեսների, մշակութային օրերի կազմակերպման համատեքստում:

Քննարկվել են նաև երիտասարդական համաժողովի անցկացման, սպորտի ոլորտում երկխոսության, ինչպես նաև երկկողմ կապերի զարգացման վերաբերյալ մի շարք այլ հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

2 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

2 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

2 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

2 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

3 hours ago

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

3 hours ago