Լրահոս 24/7

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է, թե արդյոք ամրապնդելով պաշտպանության ոլորտի հարաբերությունները Հայաստանի հետ, Ֆրանսիան բավարա՞ր է համարում Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, և արդյոք Հայաստանը վտանգի տակ չէ:

Ծագումով հայ Կասբարյանը, որը նախքան նախարարի պաշտոնը ստանձնելը, որպես պատգամավոր երկար ժամանակ գործունեություն է ծավալել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի շրջանակներում, ընդունել է, որ Հայաստանը դեռ վտանգի տակ է, քանի որ բախվում է հարևան Ադրբեջանի մշտական ​​ագրեսիային, որի ծավալապաշտական ​​նկրտումները շատ ուժեղ են։

Նա միաժամանակ վստահեցրել է, որ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին և, թերևս, Եվրոպայի միակ երկիրն է, նույնիսկ միակ արևմտյան երկիրը, որն այդքան մոտ է Հայաստանին, և ոչ միայն խոսքով։

«Ֆրանսիան շատ ակտիվ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին համագործակցության միջոցով։ Դա անում է՝ մատակարարելով պաշտպանական սարքավորումներ:

Կարծում եմ՝ Ֆրանսիան միակ եվրոպական երկիրն է, որը պաշտպանական տեխնիկա է մատակարարում Հայաստանին։

Ես ողջունում եմ պարոն Լըկորնյուի գործողությունները, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աշխատել են, որ Ֆրանսիան ամրապնդի իր ռազմավարական գործընկերությունը և նպաստի բազմաթիվ թշնամիներով շրջապատված այս փոքր պետության պաշտպանությանը»:

Գիյոմ Կասբարյանը պարզաբանել է, որ Հայաստանը մի երկիր է, որը վտանգված է և Ֆրանսիայի հետ կիսում է բազմաթիվ արժեքներ՝ սկսած ժողովրդավարությունից։

«Այդ պատճառով ես, իհարկե, միշտ աջակցելու եմ հայերին, ինչպես և կառավարությունը, ինչպես միշտ աջակցել է Ֆրանսիան»,- ասել է նախարարը և հույս է հայտնել, որ Ֆրանսիան՝ որպես եվրոպական երկիր, որը Հայաստանին ցուցաբերվող աջակցության առաջնագծում է, կշարունակի այդ կուրսը:

Թիվ 1

Recent Posts

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

3 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

3 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

3 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

3 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

4 hours ago

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

4 hours ago