Լրահոս 24/7

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:

Սպանվել են ամուսիններ՝ Իոսիֆ Տկաչը եւ Լյուդմիլա Տկաչը: Իոսիֆ Տկաչը երկար տարիներ աշխատել է Բաքվի ռուսական դրամատիկական թատրոնում, իսկ Լյուդմիլա Տկաչը երկարամյա մանկավարժ էր:

Նա Իլհամ Ալիեւի հրամանագրով արժանացել էր Ադրբեջանի վաստակավոր ուսուցչի կոչման:

Ադրբեջանի ՆԳՆ տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը հայտնաբերել եւ ձերբակալել է սպանության մեջ կասկածվող Իսլամ Խադիեւին: Այլ մանրամասնություններ հայտնի չեն:

Բաքվից ռուս եւ ռուսախոս բնակչությունը զանգվածաբար հեռացել է դեռեւս 1989-ի տարեվերջից սկսած: Վիճակագրական ստույգ տեղեկություններ չկան, բայց ներկայումս Ադրբեջանում ռուս եւ ռուսախոս բնակչության թվաքանակն իրականում չի անցնում 50-60 հազարից:

Բաքվում եւ Գյանջայում մնացել են հիմնականում ծեր եւ անօգնական մարդիկ: Իոսիֆ Տկաչը 85 տարեկան էր, նրա կինը՝ 84:

Ահա այդպես են հետխորհրդային տարածքի «ամենահանդուրժողական, բազմադավան եւ բազմամշակութային» Ադրբեջանում հաշվեհարդար տեսնում երկու զառամյալ ռուսի հետ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

2 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

2 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

2 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

2 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

3 hours ago

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

3 hours ago