Լրահոս 24/7

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը: Թուրքական կողմից որեւէ մեկնաբանություն չկա, թե Էրդողանն ինչու՞ ներկա չի գտնվել գագաթաժողովի բացմանը եւ մասնակիցների պատվին ՌԴ նախագահ Պուտինի կազմակերպած ընթրիքին:

Դատելով պատվիրակության կազմից, Էրդողանը Կազան է մեկնել ոչ թե հանդիսություններին մասնակցելու եւ սիրալիրությունների փոխանակելու, այլ լուրջ բանակցություններ վարելու նպատակով:

Կազանյան ուղեւորությանը նրա հետ կլինեն արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի նախարար Արփարսլան Բայրաքտարը, առեւտրի նախարար Օմեր Բոլատը, Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատու Ֆահրետին Ալթունը, նախագահի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայը եւ իշխող կուսակցության փոխնախագահ-խոսնակ ՕՄեր Չելիկը:

Էրդողանին ուղեկցում է նաեւ տիկին Էմինեն:

Այս պատկառելի պատվիրակության կազմը վկայում է, որ Էրդողանը Կազանում կոնկրետ նպատակներ է հետապնդում:

Չափազանց խորհրդանշական է, որ «Անադոլու» պետական գործակալությունը նրա ուղեւորության մասին տեղեկատվությունը վերնագրել է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնել է Թաթարստանի հանրապետություն»:

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է: Ի դեպ, ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մեկնած Իլհամ Ալիեւը հանդիպումներն սկսել է Թաթարստանի «ռաիս» Մեննիխանովի հետ առանձնազրույցից:

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն էԹուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը:

Թուրքական կողմից որեւէ մեկնաբանություն չկա, թե Էրդողանն ինչու՞ ներկա չի գտնվել գագաթաժողովի բացմանը եւ մասնակիցների պատվին ՌԴ նախագահ Պուտինի կազմակերպած ընթրիքին:

Դատելով պատվիրակության կազմից, Էրդողանը Կազան է մեկնել ոչ թե հանդիսություններին մասնակցելու եւ սիրալիրությունների փոխանակելու, այլ լուրջ բանակցություններ վարելու նպատակով:

Կազանյան ուղեւորությանը նրա հետ կլինեն արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի նախարար Արփարսլան Բայրաքտարը, առեւտրի նախարար Օմեր Բոլատը, Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատու Ֆահրետին Ալթունը, նախագահի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայը եւ իշխող կուսակցության փոխնախագահ-խոսնակ ՕՄեր Չելիկը: Էրդողանին ուղեկցում է նաեւ տիկին Էմինեն:

Այս պատկառելի պատվիրակության կազմը վկայում է, որ Էրդողանը Կազանում կոնկրետ նպատակներ է հետապնդում: Չափազանց խորհրդանշական է, որ «Անադոլու» պետական գործակալությունը նրա ուղեւորության մասին տեղեկատվությունը վերնագրել է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնել է Թաթարստանի հանրապետություն»:

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է:

Ի դեպ, ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մեկնած Իլհամ Ալիեւը հանդիպումներն սկսել է Թաթարստանի «ռաիս» Մեննիխանովի հետ առանձնազրույցից:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

2 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

2 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

2 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

3 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

3 hours ago

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

3 hours ago