Լրահոս 24/7
25.10.2024

«ՌեԱ» փառատոնի շրջանակում մեկնարկել է ReA Comics Art ծրագիրը

«ՌեԱ» փառատոնի շրջանակում մեկնարկել է ReA Comics Art ծրագիրը

Երևանում շարունակվում է անիմացիոն տոնը․

«ՌեԱ» 16-րդ փառատոնը՝ էլ ավելի մասշտաբային ծրագրով, համախմբել է անիմացիոն ոլորտի սիրահարներին, լավագույն մասնագետներին, կինոգործիչներին, երիտասարդ ստեղծագործողներին և ֆիլմասերներին։Փառատոնի օրակարգը հագեցած է։

Միջազգային ամենահայտնի փառատոների ֆիլմերի ցուցադրություններին, MarAni անիմացիոն շուկայի աշխատարաններին և վարպետաց դասերին համընթաց հոկտեմբերի 23-ին նկարիչների միությունում ցուցահանդեսի բացման արարողությամբ ազդարարվեց «ՌեԱ» պատկերապատման արվեստի (ReA Comics Art) ծրագրի մեկնարկը։

Հոկտեմբերի 23-27-ն այստեղ ներկայացված կլինեն Օրելի «Արմինեի երեք կյանքերը», Մարան Հրաչյանի «Պատրիկ Դեվաերե», Ֆերմին Սոլիսի «Բունուել», Շամիրամ Խաչատրյանի «Բանչէ» պատկերապատումները։

Երկրորդ հարկի սրահում կցուցադրվի նաև «Սասունցի Դավիթ» պատկերապատումը, որը ReA Comics Art պատկերապատման մրցույթի նախորդ տարվա հաղթող նախագիծն է։

«ՌեԱ» պատկերապատման արվեստի ծրագիրն արդեն երկրորդ անգամ է անցկացվում։

Այս տարի այն ներառում է կոմիքսների ցուցադրությունը, գրքի ստորագրման արարողությունը և պատկերապատման արվեստի ազգային մրցույթը։

Ծրագրի նպատակը հայկական պատկերապատման արվեստի զարգացումն է և դրա շնորհիվ պատկերապատման հեղինակների համար բացառիկ հնարավորություններ ստեղծելը՝ առավել լայն շրջանակներին ներկայացնելու իրենց ստեղծագործ միտքն ու գաղափարները։

Փառատոնի այս հանձնառությունը կիսում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը փառատոնի գլխավոր աջակիցն է։

Ցուցադրության բացմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը.

«Մենք վստահ քայլերով շարժվում ենք դեպի Հայաստանում պատկերապատման ոլորտի զարգացում, ինչը շատ կարևոր է, քանի որ կոմիքսները միաձուլում են արվեստի մի քանի ճյուղեր՝ նկարչություն, գրաֆիկա, անիմացիա, գրականություն, ինչու չէ, նաև թատրոն:

Մշակութային կրթության համատեքստում արվեստի տարբեր ճյուղերի ներդաշնակ համադրումը չափազանց կարևոր է» – իր խոսքում նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել, որ ընթերցանությունը խթանելու տեսանկյունից կոմիքսները կարևոր են նաև երեխաների համար։

Միջոցառմանը տեղի ունեցավ գերմանացի պատկերապատող արտիստ Ռայնհարդ Կլայստի` Փառատոնի շրջանակում թարգմանված «Բռնցքամարտիկը. Հերցկո Հաֆթի իրական պատմությունը» գրքի շնորհանդեսը։

Կոմիքսի գլխավոր հերոսը հենց ինքը՝ բռնցքամարտիկն է, ում հաջողվել է ողջ մնալ և այժմ անցնում է համակենտրոնացման ճանապարհով։ Այն իրական պատմության վրա է հիմնված։ «Գրքի վերջին էջում մի նախադասություն է գրված՝ «Մի օր ես ամեն բան կպատմեմ»:

Ըստ էության, սա այն ամենն է, ինչ հայրը չկարողացավ պատմել իր որդուն։ Պատմությունն այն մասին է, թե ինչ է տեղի ունենում այն մարդու ընկերների և ընտանիքի անդամների հետ, ովքեր ամեն ինչ իրենց ներսում են պահում։ Եվ այս առումով պատկերապատումը, անիմացիան լավագույն միջոցն են պատմությունները կենդանի պահելու համար»- նշում է կոմիքսի հեղինակ Ռայնհարդ Կլայստը։

Փառատոնի շրջանակում պատկերապատման արվեստի ներկայացման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև Երևանի Գյոթեի անվան ինստիտուտը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

«Իր պատմությամբ Կլայստն անդրադառնում է այնպիսի թեմաների, որոնք Գերմանիայի համար շատ արդիական են։ Կարծում եմ, որ պատկերապատումը հնարավորություն է՝ պատմական տարբեր իրադարձությունները նոր միջոցներով, նորովի մատուցելու»,- նշեց Երևանի Գյոթեի անվան ինստիտուտի ղեկավար Յան-Թագե Քյուլինգը։

Ցուցադրվող մյուս գիրքը ֆրանսիացի արտիստ Օրելի «Արմինեի երեք կյանքերն» էր, որն արդեն իսկ հրատարակվել է Ֆրանսիայում՝ արևելահայերեն և ֆրանսերեն։ «ՌեԱ» փառատոնի շրջանակում տեղի ունեցավ գրքի հայերեն տարբերակի երևանյան շնորհանդեսը․

«Գեղեցիկ պատկերապատում, որն անպայման արժանի էր հայ հանդիսատեսի ընթերացանությանը։

Անցյալ տարի, երբ իմացանք Փարիզում կոմիքսի հրատարակության մասին, որոշեցինք Հայաստան բերել գրքից 200 օրինակ»- նշեց Փառատոնի հիմնադիր-տնօրեն Քասունին և հավելեց, որ այս տարի ReA Comics Art-ի գրադարանում արդեն կլինի 3 գիրք․ նոյեմբերին տեղի կունենա նաև «Միսաք, Մելինե և խումբ Մանուշյաններ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ «ՌեԱ» փառատոնի՝ ReA Comics Art ծրագրի շրջանակում անցկացվում է պատկերապատման արվեստի ազգային մրցույթ՝ նախապես առաջարկվող թեմաներով։

Այս տարվա թեմաներն են եղել՝ «Պատկերապատում հայկական ժամանակակից կամ դասական գրողի վեպի հիման վրա», «Պատկերապատում հայ մեծերի մասին՝ Շառլ Ազնավուր, Սերգեյ Փարաջանով, Ավետիք Իսահակյան, Մարտիրոս Սարյան», «Պատկերապատում, որի պատմության դեպքերը տեղի են ունենում Երևանում», «Պատկերապատում հայկական էպոսի հիման վրա»։

Մրցույթի հաղթողների համար նախատեսված են 800 հազար, 600 հազար և 400 հազար ՀՀ դրամի սահմանաչափով դրամական մրցանակներ իրենց նախագծերի մշակման և ավարտման համար, ինչպես նաև հրատարակման հնարավորություններ:

Այս տարի մրցույթին ներկայացվել է 14 նախագիծ, իսկ ժյուրիի կազմում ընդգրկված են ինչպես տեղի, այնպես էլ օտարերկրացի մասնագետներ։

Հաղթող նախագծերը կհայտարարվեն հոկտեմբերի 26-ին Կինոյի տանը կայանալիք «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ փառատոնի փակման միջոցառման ժամանակ։

«ՌեԱ» փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական» հիմնադրամը, «Հ.Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Փարիզի ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Իսպանիայի թագավորության ներկայացուցչությունը Երևանում Գյոթե ինստիտուտը, , Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։

Լրահոս
Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, կկորցնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը․ Օվերչուկ
19:53
Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, կկորցնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը․ Օվերչուկ
Բացե՛ք անիծյալ նեղուցը, խելագա՛ր սրիկաներ, թե չէ դժոխքում կապրեք․ Թրամփը՝ Իրանին
17:35
Բացե՛ք անիծյալ նեղուցը, խելագա՛ր սրիկաներ, թե չէ դժոխքում կապրեք․ Թրամփը՝ Իրանին
Պուտինը ցանկանում է, որ Ղարաբաղի հարցում ՌԴ-ի մասին հիշատակումներ չլինեն․ Պեսկով
15:31
Պուտինը ցանկանում է, որ Ղարաբաղի հարցում ՌԴ-ի մասին հիշատակումներ չլինեն․ Պեսկով
Մեծ փոփոխությունը ՀՀ-ին կարող է բերել միայն առաջնորդության փոփոխության դեպքում. Նարեկ Կարապետյան
14:00
Մեծ փոփոխությունը ՀՀ-ին կարող է բերել միայն առաջնորդության փոփոխության դեպքում. Նարեկ Կարապետյան
Ռուսների փոխարեն իրենք են փորձում շանտաժ անել սեփական հայրենակիցներին
12:50
Ռուսների փոխարեն իրենք են փորձում շանտաժ անել սեփական հայրենակիցներին
Այսօր եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը
12:07
Այսօր եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը
Ես շատ շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հեշտությամբ հաղթահարի. Սերժ Սարգսյան
18:07
Ես շատ շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հեշտությամբ հաղթահարի. Սերժ Սարգսյան
Իրանի դիրքորոշումը խեղաթյուրվում է․ Արաղչի
18:04
Իրանի դիրքորոշումը խեղաթյուրվում է․ Արաղչի
Մեր ժողովրդին մենք առաջնորդել ենք դժոխքի միջով ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի․ Նիկոլ Փաշինյան
17:08
Մեր ժողովրդին մենք առաջնորդել ենք դժոխքի միջով ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի․ Նիկոլ Փաշինյան
Այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան
16:21
Այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան
Դասալիքները ձեր զավակները չեն, դուք եք, պատերազմի մունետիկներ․ Պապիկյան
15:41
Դասալիքները ձեր զավակները չեն, դուք եք, պատերազմի մունետիկներ․ Պապիկյան
Համագումար անում են մի վայրում, որտեղ այնքան են ծեծի ենթարկել զինվորական բժշկին, որ նա մահացել է․ Սիմոնյան
15:37
Համագումար անում են մի վայրում, որտեղ այնքան են ծեծի ենթարկել զինվորական բժշկին, որ նա մահացել է․ Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՔՊ վարչապետի թեկնածո
15:12
Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՔՊ վարչապետի թեկնածո
Այսօրվա մեր լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը․ Փաշինյան
13:37
Այսօրվա մեր լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը․ Փաշինյան
Երկրաշարժ Թուրքիայում․ այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում
11:57
Երկրաշարժ Թուրքիայում․ այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում