Լրահոս 24/7

Իրաքը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին ընդդեմ Իսրայելի

Բաղդադը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին Իսրայելի դեմ, որն Իրաքի օդային տարածքն օգտագործել է Իրանին հարվածելու համար: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Երկրի կառավարությունը նշել է, որ Իրաքը թույլ չի տալիս իր օդային և ցամաքային տարածքներն օգտագործել այլ երկրների վրա հարձակվելու համար։ Պաշտոնական բողոքի նոտա է ուղարկվել գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Ի պատասխան հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հրթիռային հարձակման՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ էր հասցրել Իրանին։

ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ հոկտեմբերի 26-ի օդային հարձակման արդյունքում ոչնչացվել են Իրանի հեռահար զենիթային հրթիռների բոլոր մարտկոցները՝ Թեհրանին զրկելով իր ռազմավարական պաշտպանական հնարավորություններից։ Կորցրած ներուժի վերականգնումը կարող է մի քանի տարի տևել։

Իրանը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը:

«Իսրայելի հարվածն Իրանին ոչ մի կերպ չի ազդել Իսլամական Հանրապետության պաշտպանական ներուժի վրա»,- հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային էլ հայտարարել է, որ Իրանը չի ծրագրում վերանայել միջուկային դոկտրինը իր տարածքին Իսրայելի վերջերս հասցված հարվածի ֆոնին՝ դրան տալով ռազմական բնույթ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

5 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

6 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

8 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

9 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago