Լրահոս 24/7

2025-ին 500 միլիոն դրամ է նախատեսվել նոր ՔԿՀ-ի կառուցման համար

Ըստ ծրագրերի՝ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 23 միլիարդ 815 մլն 649 հազար դրամ, որը մոտ 624 միլիոն դրամով գերազանցում է 2024 թվականին հատկացված գումարը: Այս մասին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության բյուջեի նախագիծը՝ ասաց արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը:

«Նախկինում հատկացված գումարը 23 մլրդ 191 միլիոն 294 հազար դրամ է կազմել: Ծրագրերը, որոնք իրականացվելու են 2025 թվականի ընթացքում արդարադատության նախարարության կողմից, 7-ն են:

Քրեակատարողական ծառայություններ ծրագրի միջոցները նախատեսվում է ուղղել քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման և արդիականացման ռազմավարական պլանները կյանքի կոչելուն, վերասոցիալականացման միջոցառումների իրականացմանը, պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը: Այս ծրագրի գծով 2025-ին նախատեսվել է 14 մլրդ 811 միլիոն 492 հազար դրամ, ինչը գերազանցում է 2024 թվականի ծախսերը 1 մլրդ 49 մլն դրամով:

2025 թվականին 500 միլիոն դրամը նախատեսվել է նոր ՔԿՀ-ի կառուցման համար և 59 միլիոն դրամ՝ քրեակատարողական ծառայության տեխնիկական հագեցվածության նպատակով»,- հայտնեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ սրանով է միայն պայմանավորված այս ծրագրի շրջանակներում ավելացումը և ոչ թե նվազեցումը:

«2025-ի համար նախատեսվել է «180 ունկնդիր» սոցիալական ուղղվածության ծրագրի նպատակով ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ անչափահասների կրթություն ստանալու շարունակականությունը ապահովելու ծրագրերի շրջանակներում:

Իսկ «Առանց տարիքային սահմանափակման» հանրակրթության ծրագրում 2023-ին փաստացի ընդգրկվել է ՔԿՀ-ներում գտնվող 104 դատապարտյալ: 2025-ին նախատեսվել է 100 դատապարտյալի հանրակրթության ապահովում»,- տեղեկացրեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ լրացուցիչ գումար է նախատեսվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

«Հարկադիր կատարման ծառայություններ» ծրագրի գծով 2025-ին նախատեսվել է 3 մլրդ 363 միլիոն 180 հազար դրամ: 2024-ի համեմատ ծախսերն ավելացել են մոտ 7 տոկոսով:

«2023-ին պահանջատերերի օգտին բռնագանձվել է 58 մլրդ 103 միլիոն 635 հազար դրամ, որը 2022 թվականի ցուցանիշը գերազանցում է 14 տոկոսով:

2023-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 5 մլրդ 112 միլիոն 40 հազար դրամ, որը 2022-ի ցուցանիշը գերազանցում է 32 տոկոսով»,- տեղեկացրեց արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

6 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

7 hours ago