

Բլոգեր, հաղորդավար Կամո Թովմասյանը գրել է.
«Քանի որ այս օրերին մամուլում շրջանառվում է բլոգերների հարկ վճարման թեման, և քանի որ երկրորդ օրն է ինձ հետ կապ են հաստատում տարբեր մեդիայի ներկայացուցիչներ և հրավիրում հարցազրույցի այս թեմայով, տեղադրում եմ փոքրիկ փոստ, որտեղ հայտնում եմ իմ կարծիքը թեմայի շուրջ:
Այո, մեզ հետ հանդիպել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և այլ պաշտոնյա անձինք, ովքեր ներկայացրեցին հաջորդ տարվա հարկային դաշտում փոփոխությունները բոլորի՝ այդ թվում և բլոգերների, ինֆլյուենսերների համար:
Ես առաջին հայ լրագրող-բլոգերն եմ, որ 2014թ.-ից վճարում է հարկ որպես բլոգեր` Kamoblog.TV կայքը գրանցելով հարկային դաշտում:
Եթե կա այլ բլոգեր ով ավելի վաղ վճարել է հարկ, խնդրեմ, կարող է գրել, վստահ եմ չկա, քանի որ այս դաշտում կոմերցիոն պատվերներ ոչ մի բլոգեր դեռ չուներ:
Այժմ ես վճարում եմ 5% հարկ Կամո Թովմասյան ԱՁ շրջանառությամբ, որը հունվար ամսից, ինչպես հասկացա հանդիպման ընթացքում դառնալու է 10% (և կարող ես նաև ներկայացնել որոշ ծախսեր):
Իհարկե այս ամենով զբաղվում է իմ հաշվապահը՝ Ջուլիետան, ես չեմ հասկանում այս ամենից և վստահում եմ իմ հաշվապահին:
Քանի որ ես տվյալ հանդիպմանը ներկա միակ բլոգերն էի, ով ունի մեդիա՝ կայքի տեսքով, ունի նկարահանող խումբ, լուսանկարիչ, օպերատոր, հաշվապահ, հաղորդավարուհիներ… ամեն ամիս վճարում է աշխատավարձ, պետական բոլոր վճարները և հարկերը նշված անձանց համար ևս, կարծում եմ ես կդիտարկվեմ, որպես մեդիա, քանի որ ի տարբերություն մյուսների ես զուտ իմ սոցիալական էջում չեմ ներկայացնում իմ կամ իմ ընտանիքի առօրյան՝ հիմնականում բջջային հեռախոսով նկարելով ինքս ինձ:
Մեդիան ներառում է ամենօրյա մշակութային ֆոտո/վիդեո նկարահանումներ, հարցազրույցներ, կինոպրեմիերաներ, աստղային միջոցառումներ, սիրված երգիչների համերգներ, անվանի հայերի մասին հոդվածներ՝ որոնք ոչ կոմերցիոն են, որոնք ներկայացնում են բոլոր մեդիաները ևս և որոնց համար մենք պահում ենք աշխատակազմ և վարձատրում ենք նրանց:
Իմ դեպքում 10%-ն ընդունելի է, ես ունեմ իհարկե ծախսեր, որոնք կհանվեն իմ հարկերից, և ես կարծում եմ, որ օրենքը, որը բոլորի համար է, բնականաբար մեզ համար էլ է: Նաև ուրախ եմ, որ զբաղվում եմ իմ սիրած գործով, որ իմ երկրում կարողանում եմ գումար վաստակել զբաղվելով սիրածս աշխատանքով և իհարկե դրա դիմաց պատրաստ եմ վճարել բոլորս հարկերս, ինչն անում են արդեն 10 տարի:
Եվ, լինելով անկեղծ, նշեմ, որ այսօր բլոգերները, ինֆլյուենսերները վաստակում են բավականաչափ գումար, որպեսզի և վճարեն հարկեր և պահեն պահանջարկը: Եկեք չմոռանանք, թե որքան են ստանում տարբեր ոլորտում ամեն օր 10.00-18.00 աշխատող անձանց մեծ մասը:
Վերջում շնորհակալություն հայտնեմ իմ գործընկերներին և իհարկե իմ հետևորդներին, որոնց շնորհիվ ես ծավալում եմ գործունեությունս արդեն 16 տարի, որից 10 տարիների ընթացքում նաև հարկատու եմ (սկզբի 6 տարիներին պարզապես անվճար եմ աշխատել, այն ժամանակ ոչ ոք ինտերնետ գովազդին գումար չէր հատկացնում)»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…