Լրահոս 24/7

ՀՀ-ն ձեռնարկում է լրացուցիչ բարեփոխումների լայն շրջանակ․ Ավանեսյան

Կոպենհագենում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 74-րդ նստաշրջանը (RC74)։

Օրակարգում Եվրոպական տարածաշրջանի գործող 2020-2025 թթ. աշխատանքային ծրագրի կատարողականն է, առաջիկա անելիքների պլանավորումը, առողջապահական ոլորտի մարտահրավերների դիմակայմանը վերաբերող հարցերը:

«Առողջության համընդհանուր ծածկույթի հովանու ներքո` որպես ԱՀԿ աշխատանքային ծրագրի առանցքային առաջնահերթություն, Հայաստանը ձեռնարկում է լրացուցիչ բարեփոխումների լայն շրջանակ, ներառյալ` առողջության առաջնային պահպանման օղակի ամրապնդումը` կենտրոնանալով մատչելի և հասանելի առողջապահական ծառայությունների մատուցման վրա: Մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է մնում մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավումը»,- իր ելույթում նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հատուկ ընդգծել է Կոմիտեի նստաշրջանի ընթացքում հոգեկան առողջության թեմայի արդիականությունը.

«Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը և հոգեբանական աջակցությունը հատուկ առաջնահերթություն են այսօրվա օրակարգում, և հուսով ենք, որ ազգային և Համաեվրոպական կոալիցիաները վճռորոշ դեր կխաղան հոգեկան առողջության խնդիրների առաջմղման գործում՝ հատկապես բռնի տեղահանված անձանց, այդ թվում` երիտասարդների և այլ խոցելի խմբերի կարիքների լուծման համար»։

Նստաշրջանին, ի թիվս ոլորտային բազմաբնույթ հարցերի, քննարկվել են Եվրոպական տարածաշրջանում արտակարգ իրավիճակներին արդյունավետ պատրաստվածության և արձագանքման 2024-2029 թթ. նոր ռազմավարությունը, այդ թվում` արագ արձագանքման բժշկական խմբերի 2024-2030 թթ. գործողությունների պլանը:Հատկանշական է, որ RC74-ի ընթացքում նախատեսված է նաև ԱՀԿ մարմինների և կոմիտեների անդամության առաջադրումներ և ընտրություններ՝ ներառյալ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի ընտրությունը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

7 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

8 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

8 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

9 hours ago