

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառել Բաքվում անցկացվելիք COP-29-ին մասնակցելը․
«Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ ձևով հաստատված չէ․ հրավերը ստացել ենք, որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել։ Իհարկե, նաև չենք բացառում, բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը»,- ասել է նա։
Այս համատեքստում նա խոսել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի խնդրից.
«Եվ COP 29-ի համատեքստում, և դրանից դուրս, Ադրբեջանի ու մյուս գործընկերների հետ խոսակցությունում, մենք մշտապես խոսում և հետամուտ ենք գերիների ու այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և այլ հումանիտար հարցերի։ Գիտեք՝ անհետ կորածների հարց կա, բռնի անհետացումների հարց կա և այլն։ Սա մեր մշտական քննարկման թիվ մեկ առաջնահերթություններից մեկն է»։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…