Լրահոս 24/7

ԱՄՆ-ն պատրաստ է Հարավային Կորեան պաշտպանել միջուկային զենքով

Միացյալ Նահանգները լիովին հանձնառու է Հարավային Կորեայի պաշտպանությանը և պատրաստ է դրա համար օգտագործել ցանկացած միջոց, ներառյալ միջուկային զենքը: Այս մասին հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր հարավկորեացի գործընկեր Կիմ Յոն Հյոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ ընդլայնված զսպման նկատմամբ ԱՄՆ-ի պարտավորությունները մնում են անխախտ:

Օսթինը պարզաբանել է, որ դրանք «ամրապնդվում են ամերիկյան պաշտպանական միջոցների ողջ շրջանակով՝ սովորական հրթիռային համակարգեր, միջուկային և առաջադեմ ոչ միջուկային սպառազինություն»։

Միաժամանակ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հարավային Կորեայի հետ լայնածավալ զորավարժությունների վերսկսման մասին, ինչը, նրա խոսքով, «զգալիորեն կամրապնդի երկու երկրների մարտունակությունը»։

Լլոյդ Օսթինը և Կիմ Յոն Հյոնը նաև կոչ են արել դուրս բերել Հյուսիսային Կորեայի ստորաբաժանումները Ռուսաստանից։

Օսթինի խոսքով՝ Վաշինգտոնը «կշարունակի աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին հետ պահելու այդ զորքերը մարտերում օգտագործելուց», սակայն, ըստ նրա, կա մեծ հավանականություն, որ Մոսկվան չի հրաժարվի իր մտադրությունից։

Իր հերթին Կիմ Յոն Հյունը նախազգուշացրել է, որ ԿԺԴՀ-ի զորքերի հնարավոր մասնակցությունն Ուկրաինայի դեմ պատերազմին «կարող է հանգեցնել Կորեական թերակղզում անվտանգության սպառնալիքների սրման»:

Դա պայմանավորված է այն բանով, որ Փհենյանն իր ստորաբաժանումների օգտագործման դիմաց «մեծ հավանականությամբ» Մոսկվայից տեխնոլոգիաներ կպահանջի ԿԺԴՀ-ի զինանոցի համալրման ծրագրերին աջակցելու համար։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

14 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

15 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

15 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

15 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

15 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

15 hours ago