Լրահոս 24/7
01.11.2024

Քաղտեխնոլոգ Մալկեւիչը Միացյալ Նահանգների համար սպառնալիք է. իսկ Հայաստա՞նը

Քաղտեխնոլոգ Մալկեւիչը Միացյալ Նահանգների համար սպառնալիք է. իսկ Հայաստա՞նը

«Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպության տարածած տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրով ռուսաստանցի քաղտեխնոլոգ Ալեքսանդր Մալկեւիչը գտնվել է Թբիլիսիում:

Այդ անձնավորության մասին տեղեկությունները սուղ են:

Հայտնի է, որ նա եղել է «Վագներ» մասնավոր զինված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժոնի մերձավոր շրջապատի անձ, իսկ ներկայումս քաղտեխնոլոգիական, տեղեկատվա-քարոզչական եւ կիբեր-պատերազմի ծրագրեր է իրականացնում Դոնբասում, Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական այլ տարածքներում:

«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպության «վստահություն ներշնչող տեղեկացվածությամբ»՝ Մալկեւիչն «ազդեցություն ունի հետխորհրդային տարածքի ռուսամետ քաղաքական շրջանակների վրա, ինչպես նաեւ համագործակցում է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրների մեդիա-կառույցների հետ, որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության քարոզիչ եւ աշխարհաքաղաքական շահերի տեղեկատվական լոբբիստ»:

Մալկեւիչը հայտնվել է ԱՄՆ պատկան կառույցների ուշադրության կենտրոնում:

Նա կասկածվում է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու եւ ազդեցության գործակալների ցանց ստեղծելու մեջ:

Միացյալ Նահանգների կառավարությունը Մալկեւիչի նկատմամբ քրեական գործ է հարուցել եւ միջազգային հետախուզում հայտարարել: Վաշինգտոնը տասը միլիոն դոլար պարգեւաավճար է խոստացել Մալկեւիչի գտնվելու վայրը բացահայտելու դիմաց:

Հնարավոր է, իհարկե, որ «Լրագրողներն առանց սահմանի» կազմակերպությունը չստուգված, չհիմնավորված տեղեկատվություն է տարածել եւ հետապնդել է Վրաստանի իշխանությունների նկատմամբ ԱՄՆ-ում հավելյալ կասկածամտություն սերմանելու կամ Վաշինգտոնի խոստացած պարգեւավճարն ստանալու նպատակ:

Կարեւորն այս դեպքում քաղտեխնոլոգիական, տեղեկատվա-քարոզչական պատերազմի երեւույթին է, կարելի է վստահաբար ասել՝ ֆենոմենը, որ մեր ժամանակներում գրեթե նույնական է, ինչ որեւէ երկրի ռազմական եւ տնտեսական հզորությունը:

Այս առումով ի՞նչ վիճակ է Հայաստանում, ովքե՞ր են գործում, ի՞նչ նպատակներ են հետապնդում, ու՞մ շահերն են սպասարկում, մենք կիբեր-պատերազմի, քաղտեխնոլոգիական ագրեսիայի, տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիաների նկատմամբ որքանո՞վ ենք դիմադրողունակ: Այդ դեռ բավարար չէ, ժամանակակից աշխարհում պետք է կարողանալ նախաձեռնողական լինել:

Քննարկվու՞մ են այս խնդիրներն, ասենք, Անվտանգության խորհրդի կամ խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովների մակարդակով, ի՞նչ կարգավիճակ ունենա Երեւանում գործող «ուղեղային կենտրոնները» եւ ո՞րն է նրանց ու պատկան մարմինների համագործակցության սահմանը:

Հնարավո՞ր է ձեւավորել տեղեկատվա-քարոզչական մրցունակ ռեսուրսներ, որ կկարողանան ճեղքել միջազգային հարթակներ եւ գեներացնել բացառապես հայաստանյան նարատիվներ, նախագծեր:

Թե չէ հայաստանյան լրատվական միջավայրը հիշեցնում է, ղարաբաղցու ասած՝ «թոնրատան զրույց». գերիշխում է կենցաղային լրատվությունը, քաղաքական մանիպուլյացիան եւ քաղաքագիտական «արտապատճենումը»:

Դա լուրջ թերացում է, որ թույլ չի տալիս, որ ձեւավորվի ինքնուրույն, ինքնակա եւ ինքնաբավ հանրային ճանաչողականություն կամ, ինչպես ընդունված է ասել՝ պետական մտածողություն: Այդ պատճառով էլ մենք հանրայնորեն ենթարկվում ենք քաղաքական «տարափոխիկ հիվանդությունների»: Ընդ որում, դա նաեւ «սեզոնային է»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է