Լրահոս 24/7

«Վրացական երազանքը» չի չեղարկելու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը

«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարում է, որ «Վրացական երազանքը» չի չեղարկելու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։

Այս մասին Մդինարաձեն հայտարարել է այսօրվա ճեպազրույցում լրագրողների հարցին ի պատասխան։

Ըստ Մդինարաձեի, եթե չլիներ թափանցիկության օրենքը, տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվեին Ռուսթավելիի պողոտայում, և «կփլվեր այստեղ ամեն բան»։

«Եթե այս օրենքը չլիներ, և եթե մենք չունենայինք մեր ժողովրդի աջակցությունը ճշմարտությունը առաջ մղելու գործում, ապա հիմա, այս պահին, տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվեին Ռուսթավելիի պողոտայում և կավերեին ամեն բան։

Նրանք հասկացան, որ այս կեղծ բողոքով չի կարելի կեղծ արդյունքների հասնել։ Ե՛վ այս օրենքը, և՛ քարոզչության արգելքը լեգիտիմացվել է վրաց ժողովրդի մեծամասնության կողմից»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

12 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

30 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

51 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

1 hour ago