Լրահոս 24/7

Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը

Ազգային ժողովի նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային: Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ իրենց նախորդ հանդիպումը հյուրընկալած կողմն այժմ դրանով է զբաղված:

«Ես անձամբ ակնկալում եմ իմ և իմ ադրբեջանցի գործընկերոջ հանդիպման վերաբերյալ լուրին, որպեսզի շարունակենք մեր խոսակցությունը»,- «Ազատության» հետ զրույցում նշել է խորհրդարանի խոսնակը՝ միաժամանակ շեշտելով, որ հնարավոր հանդիպման վերաբերյալ այս պահին հստակություն չկա։

Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները վերջին անգամ հանդիպել են մայիսին Ժնևում՝ Միջխորհրդարանական միության հավաքի շրջանակներում։ Եվս մեկ հանդիպում պետք է տեղի ունենար հոկտեմբերին՝ կրկին Ժնևում, բայց, ըստ հայկական կողմի, վերջին պահին Գաֆարովան հրաժարվել էր։

Միլլի մեջլիսի նախագահն այսօր հայտարարել է, թե Երևանի հետ խաղաղության գործընթացը Բաքվի ջանքերով քայլ առ քայլ առաջ է գնում:

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ չհամաձայնեցված կետերի շուրջ առաջընթաց կա, Ալեն Սիմոնյանն արձագանքել է.

«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում այդ հայտարարության մեջ, թեև ամբողջ աշխարհին ակնհայտ է, թե Հայաստանն ինչպիսի ջանքեր է գործադրում, անգամ ներսում քննադատվում դրա համար, բայց ես նորմալ եմ վերաբերվում այդ հայտարարությանը, թե դա Բաքվի ջանքերի արդյունքում է առաջ գնում, կարևորը խաղաղության հաստատումն է:Ինչ վերաբերում է համաձայնության հասնել-չհասնելուն, այս պահին նոր բան չկա, կա այն, ինչ բոլորիս է հայտնի»:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

14 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

14 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

14 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

15 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

16 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

16 hours ago