Հասարակություն

Կապանում ընթանում է «ՀՀ-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով աշխատաժողովը

Կապանում մեկնարկեց «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովը՝ հայկական և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը նշեց, որ գլխավոր նպատակն է կարծիք ձևավորող իրանցի փորձագիտական, գիտական, առաջատար լրատվական գործակալությունների ներկայացուցիչներին ներկայացնել ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման տեսլականի շուրջ:

«Մյուս նպատակն է ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները՝ կապված տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ, ինչպես նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ , որն ուղղակիորեն առնչվում է Իրանի հետ, և առանց նրա դիրքորոշումները նկատի ունենալու այս գործընթացները չեն կարող բարեհաջող տեղի ունենալ: Այս նպատակով մենք փորձում ենք հնարավորինս թափանցիկ ներկայացնել, թե որոնք են Հայաստանի հետաքրքրություններն ապաշրջափակման գործընթացում և դրանք որքան սերտ են Իրանի շահերի հետ:

Հնարավորինս թափանցիկ ներկայացրել ենք նաև, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում, Հայաստան-Արևմուտք համագործակցության էությունը, տեղի ունեցող գործընթացները, ընդգծվել և շեշտվել է, որ դրանք չեն կարող օգտագործվել երրորդ երկրների, մասնավորապես, Իրանի դեմ»,-ասաց Ծառուկյանը՝ կարևորելով համաժողովը Կապանում անցկացնելը, որպեսզի իրանցի պատվիրակներն իրենց աչքով տեսնեն և պատկերացնեն , թե ինչ էական նշանակություն, ընթացք ունի Սյունիքի զարգացումը և ինչպիսի կարևորություն ունի այն Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման հարցում:

«Պատահական չէ, որ Երևանից հենց օդանավով իրենց տեղափոխեցինք Կապան, որպեսզի իրենք էլ տեսնեն դրա կարևորությունը, այնուհետև տեսնեն «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ընթացքը, որը կապելու է Հայաստանն Իրանին»,-հավելեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենը՝ ընդգծելով նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդյունահանմանն իրանցի փորձագետներին ծանոթացնելու կարևորությունը:

«Մեր իրանցի գործընկերները տեսան, թե ինչ բարձր մակարդակով է կազմակերպվում արդյունահանումը, անվտանգային ու տեխնոլոգիական ինչ բարձր չափանիշներ, կարգավորումներ են ներդրված այս ճյուղում»,-ավելացրեց Ծառուկյանը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

12 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

13 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

13 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

13 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

14 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

14 hours ago