

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը գրել է.
«Կարևոր՝ մասնագիտական կրթության մասին
Բարձրակարգ արտադրանք ստեղծելը գրեթե միշտ պահանջում է մեծ ծախսեր, հետևաբար՝ բարձր գին: Բացառություն չէ նաև ու հատկապես կրթությունը: Սակայն, ինչո՞վ է տարբերվում կրթությունը մի շարք այլ ապրանքներից. նրանով, որ այն հանրային բարիք է: Այլ կերպ ասած՝ անկախ այն բանից, թե ով է տվյալ կրթական ծառայության արտադրողը, և ով՝ սպառողը, 1 անձի սպառումն առաջացնում է դրական արտաքին ազդեցություն 1-ից ավելի կողմերի վրա:
Ուղիղ դրական էֆեկտներ ստացողների թվում են առնվազն տվյալ անձի գործատուն, ապագա գործատուն, գործարարի դեպքում՝ ամբողջ ընկերությունը, նրա աշխատակիցները, պետությունը, տվյալ անձի երեխաները, ապագա երեխաները և այլն: Անգամ ուղղակի ազդեցություն չկրող ընկերություններն են այդ անձի կրթության անուղղակի շահառուները՝ իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրագործմամբ և, ինչու չէ, հանրօգուտ բարիքի ստեղծմանը նպաստելու մարքեթինգային էֆեկտներով:
Բարդ տնտեսագիտության և հասարակ տրամաբանության կանոնները հուշում են, որ օգուտ ստացող կողմը՝ շահառուն, պետք է իր ներդրումն ունենա սեփական օգուտի ապահովման գործում: Հետևաբար՝ բարձրակարգ կրթության բարձր արժեքը պետք է արդյունավետորեն բաշխել բոլոր շահառուների միջև՝ ապահովելով բոլորի համար կարևորագույն բարիքի ստեղծումը և դրա օգուտի հասանելիությունը նրանցից յուրաքանչյուրի համար:
Կարող է հակասական թվալ, բայց, այո, նույնիսկ ապագա երեխան պետք է իր ներդումն ունենա ծնողի կրթության մեջ` իր համար նախատեսված բյուջեից, որովհետև կրթված ծնողը ավելի մեծ հավանականությամբ է ապահովելու հենց իր բարեկեցիկ ապագան:
Մեզ՝ արտադրողներիս, այդ թվում՝ պետությանը, մնում է միայն գործի դնել ու ճիշտ կազմակերպել այս մեխանիզմը, որակյալ կրթության բացակայությունը երբեք չհիմնավորել դրա բարձր արժեքով և հասանելիության ապահովման թվացյալ անհնարինությամբ: Եվ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ուզում ենք: Ահա՛ թե որքան բան է կախված ընդամենը ճիշտ կազմակերպումից՝ եղած ռեսուրսների պայմաններում:
Հ.Գ.Վերոնշյալ բոլոր մտքերը վերաբերում են բացառապես իսկական (ոչ կեղծ) կրթությանը»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…