Լրահոս 24/7
10.11.2024

Ո՞վ կապաստանի ՀԱՄԱՍ-ին

Ո՞վ կապաստանի ՀԱՄԱՍ-ին

Հղում անելով արաբական իրազեկ աղբյուրներին, իսրայելական մամուլը գրում է, որ Կատարի իշխանությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներին հասկացրել են, որ Դոհայի իրենց կենտրոնական գրասենյակն «այլեւս նպատակին չի ծառայում»:

Որոշ տեղեկություններով՝ ՀԱՄԱՍ-ը «մոտ ժամանակներս ստիպված կլինի նոր նստավայր փնտրել»:

Կատարի իշխանությունները պաղեստինյան խմբավորման նկատմամբ դժգոհելու հիմքեր ունեն:

Դոհան վերջին մի քանի ամիսներին հանդես է եկել որպես միջնորդ՝ հասնելու Գազայում հրադադարի հաստատման, պատանդների եւ պահող անձանց փոխանակման, բայց ՀԱՄԱՍ-ը շարունակում է պնդել, որ կարգավորումը պետք է լինի ամբողջական եւ միաժամանկյա: Իսրայելն այդ պահանջը չի ընդունում եւ առաջարկում է փուլ առ փուլ լուծումներ:

Իհարկե, Նաթանյահուի կառավարությունը նույնպես շահագրգռված չէ Գազայում լիակատար հրադադարի հաստատմամբ, Իսրայելի համար շատ էական է պատանդների վերադարձը, քանի որ ամեն ինչից զատ այդ խնդիրը ներքաղաքական սուր հնչեղություն ունի: Ամեն դեպքում նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը եւս մեկ փորձ է արել՝ հասնելու վաթսունօրյա հրադադարի հաստատման եւ պատանդների փոխանակման, բայց ՀԱՄԱՍ-ը մերժել է:

Ըստ արաբական աղբյուրների, Կատարի իշխանությունները Միացյալ Նահանգներին, Եգիպտոսին եւ Իսրայելին տեղեկացրել են, որ դադարեցնում են միջնորդությունը եւ բանակցությունների հարթակ կտրամադրեն այն դեպքում, երբ կողմերը կցուցաբերեն գործնական հետաքրքրություն:

Եթե իրականությանը մոտ է, որ Կատարի իշխանությունները կայացրել են Դոհայում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի գործունեությունը դադարեցնելու որոշում, ապա դրանից հետեւում է, որ պաղեստինյան կազմակերպության առաջնորդները պետք է լքեն այդ երկրի տարածքը եւ նոր ապաստան գտնեն:

Տարածաշրջանի երկրներից ՀԱՄԱՍ-ի նկատմամբ ամենահանդուրժողական վերաբերմունք ունի Թուրքիան: Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը ոչ թե ահաբեկչական խմբավորում է, այլ՝ քաղաքական ուժ, որ Պաղեստինի անկախ պետության համակարգում իր արժանի տեղը պիտի ունենա:

Որոշ տեղեկություններ կան, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիայի նստավայրերից մեկը Ստամբուլն է եղել, որտեղ նա երրորդ անգամ ամուսնացել է եւ մեծ ժառանգություն է թողել:

Բայց մի բան է ոչ մի պարտավորություն չենթադրող հայտարարությունը, բոլորովին այլ՝ պաշտոնապես հյուրընկալել մի կազմակերպության առաջնորդների, որ միջազգայնորեն դասվում է ծայրահեղական-ահաբեկչական կառույցների շարքին:

Թուրքիան տեւական ժամանակ ձգտել է իսրայելա-պաղեստինյան կարգավորման միջնորդության հասնել, բայց Նաթանյահուն Էրդողանի անկեղծությանը եւ անաչառությանը չի վստահում:

ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւը տարիներ ի վեր հանգրվանել է Սիրիայում՝ Դամասկոսում եւ Հալեպում, բայց այնտեղից հեռացել է, երբ սիրիական ընդդիմությունը զինված պայքար է սկսել Բաշար ալ-Ասադի իշխանության դեմ:

ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդ Իսմայիլ Հանիան սպանվել է Թեհրանում, բայց Իսրայելի դեմ ընդհանուր ճակատի հարցում Թեհրանի մերձավոր դաշնակից է մնում «Հեզբոլլան»։

Այս համատեքստում Թեհրանը հազիվ թե պատրաստ լինի ընդունել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին: Արաբական որոշ աղբյուրներ, այնուամենայնիվ, գտնում են, որ ՀԱՄԱՍ-ի գրասենյակը փակելու, առաջնորդներին երկրից արտաքսելու որոշում Կատարի իշխանությունները գործնականում չեն կայացնի:

Քաղաքական առումով դա կնշանակեր փակել իսրայելա-պաղեստինյան կարգավորման մասնակցությունը, իսկ դա վարկանիշային կորուստ է: Իսրայելական մամուլն ակնարկում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից յուրաքանչյուրը մի քանի միլիարդ դոլարի կարողություն ունի: Այդ հանգամանքը Կատարի համար, հավանաբար, տնտեսական գործոն է:

Ինչ խոսք, իսրայելա-պաղեստինյան բանակցություններում դադարը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ նախագահական ընտրություններով:

Թուրքիան փորձելու է այդ հնարավորությունն օգտագործել եւ Մերձավոր Արեւելքի կարգավորման լուրջ դերակատարության հասնել: Բացառված չէ, որ այդ նպատակին հասնելու համար Անկարան համագործակցության եզրեր փնտրի ՀԱՄԱՍ-ի հետ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է