Լրահոս 24/7

Հովհաննիսյանը հանդիպել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով տնօրենին

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակության հետ:

Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին և ՎԶԵԲ Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Ռենե վան Հելին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ:

Հանդիպման շրջանակներում կողմերը նախ բարձր են գնահատել այս տարվա մայիսին Հայաստանում տեղի ունեցած ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպման մակարդակը:

Ապա քննարկվել են ՎԶԵԲ՝ Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագիծը, վերջինումս արտացոլված գերակա ուղղությունները, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի և ՎԶԵԲ ֆինանսավորմամբ իրականացվող մյուս ծրագրերի ընթացքը:

Մտքեր են փոխանակվել նաև մասնավոր հատվածի զարգացմանն աջակցության, էներգետիկ ու ջրային ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարների առնչությամբ: ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է տարածաշրջանային տրանսպորտային նախաձեռնություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը:

Նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի հուսալի գործընկերը և հույս հայտնել, որ ապագայում նույն կերպ կշարունակվի և ավելի կամրապնդվի ունեցած արդյունավետ համագործակցությունը:

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

15 hours ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

15 hours ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

16 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

17 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

18 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

19 hours ago