Լրահոս 24/7

Սուքիասյանը անդրադարձել է ՀՆԱ-հարկեր հարաբերակցությանը

«Եթե դուք ունենայիք 100 միլիոն դոլարին համարժեք դրամ, ո՞ր ոլորտներում, ճյուղերում կամ միկրոոլորտներում ներդրում կկատարեիք, որպեսզի մենք ապահովեինք հարկեր, արտահանում, ապահովեինք ներմուծմանը փոխարինող ապրանքներ և աշխատատեղեր ստեղծեինք․ ունեք այդպիսի հաշվարկ, գնահատական»,- նման հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ ԱԺ նիստին 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ բյուջեի մասին իրենց առաջարկած ձևով արդեն պատասխանել են այս հարցին, ուստի այն կուղղվեր երկու հիմնական խնդիրներ լուծելու համար․ դրանք են անվտանգությունը և դպրոցաշինությունը՝ կրթական համակարգը։

Սուքիասյանը նշեց, որ նկատի ունի բացի այս բյուջեից, եթե ևս 100 միլիոն լիներ, որտե՞ղ կգեներացվի, որին Հովհաննիսյանը պատասխանեց, որ կարևոր կլիներ արտահանող արդյունաբերական ճյուղերին հավելյալ աջակցության տրամադրումը, որպեսզի միջազգային շուկաներում կարողանային ապահովել մրցունակությունը։

Սուքիասյանը անդրադարձավ ՀՆԱ-հարկեր հարաբերակցությանը՝ նշելով, որ ինտերնետային դարում այն հնացած է․

«Մենք չենք կարողանում այսօր ՀՀ-ում ինժեներական ծավալը ինչ-որ ձևով ներգրավել համախառն ներքին արդյունքում, որովհետև այն գեներացվում է Հայաստանում տասնյակ հազարավոր ինժեներների կողմից, սակայն դրա սեփականատերը Հայաստանը չէ․ սա ինչ-որ ձևով պետք է տեղ գտնի․ խնդրում եմ մտածեք, միջազգային արժույթի հիմնադրամի հետ խոսեք, որովհետև այն գեներացվում է ՀՀ-ում»։

Անդրադառնալով սրան՝ Հովհաննիսյանը նշեց, որ ինչ վերաբերում է ՏՏ ոլորտով ՀՀ-ում արժեք ստեղծելուն, դա վիճակագրական ծառայության աշխատանքն է, և արդեն կա բարեփոխումների օրիակարգ Համաշխարհային բանկի հետ։

Սուքիասյանը նաև փորձեց ճշտել՝ կա՞ն տվյալներ, թե թոշակառուների որ մասն ունի աշխատանք, և դա մինչև որ տարիքն է։

«Մենք ի՞նչ պետք է անենք, որ նրանց ուղղենք այդ հարթակ, որպեսզի երիտասարդությունը գեներացնի ՀՆԱ-ն»։

Հովհաննիսյանը շեշտեց, որ սա կարևոր առաջարկ է և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կքննարկվի այն։

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

10 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

15 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

15 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

15 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

16 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

16 hours ago