ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն անդրադարձել է 2025թ․ բյուջեի նախագծին՝ շեշտելով, որ հանձնաժողովում այն «բավական ներառական» քննարկում է անցել։
Նրա խոսքով՝ 2025թ․ կապիտալ ծախսերը կկազմեն 733 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա բյուջեի համեմատ ավելանալով 5.4%-ով։
Հատկանշական է, որ այդ ծախսերի 55.8%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին․
«2025թ․ պաշտպանության ծախսերը 20%-ով կգերազանցեն 2024-ի մակարդակը՝ կազմելով ՀՆԱ-ի 6%-ը»,– հավելել է Վարդանյանը։
Սոցիալական պաշտպանությունը նաև 2025թ․ բյուջեում է առաջնահերթություն։ Սոցիալական ծախսերը կկազմեն 95 միլիարդ դրամ՝ կազմելով ՀՆԱ-ի 8.2%-ը, և այդ ծախսերը գերազանցում են պաշտպանության ոլորտին ուղղված միջոցները։
Նա կարևորել է նաև կրթության ոլորտի համար միջոցներ ուղղելը, նշելով, որ այս ոլորտում ներդրումների արդյունքները ապագայում է երևում։
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…