Լրահոս 24/7

Խորհրդարանը քննարկում է ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը

Ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ( ՀԾԿՀ) նախագահի ընտրության հարցը:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանին:

Թեկնածուի կենսագրությունը և գործունեությունը ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, հայտնեց՝ ծնվել է 1972 թվականին Հրազդանում, 1990-1996 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագետ-ջերմաէներգետիկի որակավորում:

Մեսրոպյանի հիմնական մասնագիտական գործունեությունն սկսվել է 2020 թվականից:

2019 թվականին Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀԾԿՀ անդամ և աշխատել մինչև 2020 թվականի նոյեմբեր:

2020-ի նոյեմբերին նշանակվել է Կոտայքի մարզպետ, այդ պաշտոնում աշխատել մինչև 2021-ի մայիս:

2021-ի օգոստոսից նշանակվել և մինչ օրս աշխատում է ՏԿԵՆ-ի ենթակայության ներքո գործող «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:

Գնել Սանոսյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքը թեև բարդ է, սակայն պետության կողմից հստակեցվել են ոլորտում վարվող քաղաքականությունները, սակագնային և օրենսդրական այլ ուղղություններով կարգավորումները և հիմնական խաղի կանոնները:

Նախարարը հույս հայտնեց՝ Մեսրոպ Մեսրոպյանի մասնագիտական գիտելիքները և փորձը բավարար են, որպեսզի այս կարևոր համակարգում նա կարողանա աշխատանքն արդյունավետ իրականացնել:

Նա նաև տեղեկացրեց նաև, որ Մեսրոպյանի կուսակցական գործունեությունը սառեցվել է:

«Պարոն Մեսրոպյանը բավական երկար ժամանակ այս ոլորտում աշխատել է, 2000 թվականից մինչև այսօր, ամբողջ գործունեության մեջ միայն մի քանի ամիսն է, որ զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը:

Մնացած բոլոր զբաղեցրած պաշտոնները, այդ թվում կրթությունը, այս ոլորտին են վերաբերում, նաև եղել է ՀԾԿՀ անդամ, և վերջին երեք տարիներին, երբ նշանակվել եմ նախարար, ես եմ խնդրել պարոն Մեսրոպյանին գալ և մեզ հետ միասին աշխատել Հաշվարկային կենտրոնում»,- պարզաբանեց նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

11 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

12 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

13 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

13 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

14 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

16 hours ago