

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Վաշինգտոնը թույլ է տվել Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին։
«Խոսքը մինչև 300 կմ հեռավորության մասին է: Այնքան էլ շատ չէ, բայց դա Բայդենի վարչակազմի որոշումն է»,- հավելել է Բորելը:
Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ ԵՄ արտգործնախարարների նիստում հնարավոր չի եղել ընդհանուր հայտարարի գալ Ուկրաինայի կողմից Ռուսական տարածքներին եվրոպական զենքով հեռահար հարվածներ հասցնելու թույլտվության հարցում:
«Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կորոշի՝ ինչպես վարվել այս հարցում»,- հավելել է պաշտոնյան։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ դեռևս դեմ է Կիևին Taurus թևավոր հրթիռների տրամադրմանը։ Իտալիան ևս հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել իր զենքը Ռուսաստանի դեմ։
Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղարության և Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչները ոչ հաստատել, ոչ էլ հերքել են, որ թույլ են տվել Կիևին օգտագործել ամերիկյան հեռահար զենքերը Ռուսաստանում ռազմական թիրախների դեմ:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…