

Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը: Որոշմանը կողմ քվեարկեց 34, ձեռնպահ՝ 23 հոգի։
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրել էին ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները։
Սակագների նոր փաթեթն ու արտոնություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։
«Նախագծով նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխանների համար անվճար մատուցվի հանրային տրանսպորտի ծառայությունը, դպրոցականների համար՝ 8-17 տարեկանների համար, ներառել 20 տոկոս զեղչ, ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, թոշակառուներին, որոնց 63 տարեկանն արդեն լրացել է՝ 30 տոկոս, ուսանողներին, որոնք ուսանում են Երևան քաղաքում, անկախ նրանց հաշվառման վայրից՝ 15 տոկոս, ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի, կամ նոր դասակարգմամբ՝ խորը կամ ծանր կլինի անվճար, պետական խնամքի տակ գտնվող, մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուներին, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից՝ 20 տոկոս, նախկին ԽՍՀՄ հերոսներ, Սոցիալիստական աշխատանքի հերսներ, Հայաստանի ազգային հերոսներ, Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց նույնպես՝ անվճար և բազմազավակ ընտանիքների ծնողներին նույնպես նավճար կլինի:Նախագիծն ուղղված է գլխավորապես փոփոխվող սակագնի պայմաններում այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն ունեն»,-նշել է Գրիգորյանը:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…