

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակվել, ըստ որի՝ Փալոնը, որը Բաքվում մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին՝ COP-29-ին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին թե՛ համաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում:
Նշվում է, որ կոնգրեսականը խուսափել է ֆիզիկապես վնասվելուց միայն ԱՄՆ պետքարտուղարության ջանքերի շնորհիվ։
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արգելել է Փալոնին մասնակցել իր և ԱՄՆ Կոնգրեսի անդամների հանդիպմանը:
Չնայած նրան, որ Փալոնը հանդիպում էր խնդրել Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից՝ նրան թույլ չեն տվել հանդիպել Ադրբեջանի ղեկավարի հետ:
«Ինձ լռեցնելու ջանքերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հանուն հաշվետվողականության, բարեփոխումների և նրանց արժանապատվության համար, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի ներքո։ Ես կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ինքնիշխանության պաշտպանության և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և տարածաշրջանում վերջնական հանգստություն հաստատող արդար և տևական խաղաղության համաձայնագրի համար»,- հայտարարել է Փալոնը:
Հաղորդագրության համաձայն՝ նա Ներկայացուցիչների պալատի մյուս անդամներին, որոնց թույլատրվել էր հանդիպել Ալիևի հետ, խնդրել է բարձրացնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հարցը:
«Ես հպարտացա, որ երկկուսակցական պատվիրակությունն Ալիևին ասել է, որ ԱՄՆ կառավարությունը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, չի ցանկանում այլևս հակամարտություն տարածաշրջանում, և որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները կարող են լուծվել միայն խաղաղ ճանապարհով»,- նշել է Փալոնը:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…